Կիրակի , 21 Հունիսի 2026

Վախեցածների կեղտոտ ու սրիկա հակաքարոզչություն մեր դեմ. Արման Թաթոյան

Վախեցածների կեղտոտ ու սրիկա հակաքարոզչություն մեր դեմ. Արման Թաթոյան

Sun, 31 May 2026 18:44:58 +0400


«Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վախեցածների կեղտոտ ու սրիկա հակաքարոզչություն մեր դեմ։

Ուրեմն, սոցիալական ցանցերում արհեստական բանականությամբ բացահայտ կեղծ տեսանյութ են տարածում՝ թե իբր ես միանալու եմ ՔՊ-ին։

Սա բացահայտ կեղծիք է։ Քաղաքացիներին կոչ ենք անում վստահել միայն մեր պաշտոնական էջերին, հետևել անձամբ իմ էջերին։ Մեր պաշտոնական էջն է` Միասնության թևեր/Wings of Unity:

Հաստ կարմիր գիծ` Նիկոլ Փաշինյանը վարչապետ լինել չի կարող, ՔՊ-ն իշխանության լինել չի կարող: Ես միշտ ասել եմ` որոնք են մեր կարմիր գծերը, իսկ դրանցից ամենահաստը այս իշխանությունն է: Մնացած որոշումները կայացվելու են` ՀՀ օրենքներին ու Սահմանադրությանը հանաձայն` Հայաստանի ազգային շահերից ու անվտանգությունից ելնելով:

Մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանում փոխվի իշխանություն, վերջապես ազատվենք այս իշխանության ստեղծած նախկին-ներկա, սև ու սպիտակ արատավոր վանդակից»,- Արման Թաթոյան:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իր խառնակչության էությանը համապատասխան հրահրում է քաղաքացիական բախումներ

Իր խառնակչության էությանը համապատասխան հրահրում է քաղաքացիական բախումներ Fri, 19 Jun 2026 18:40:51 +0400 Արծվիկ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով