Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Ստեփանավանցիները վրդովված են

«Հրապարակ»․ Ստեփանավանցիները վրդովված են

Fri, 13 Nov 2026 08:05:23 +0400


Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավան համայնքում, անգամ ոչ ընդդիմադիր շրջանակները շոկի մեջ են կատարվածից, քանի որ Արսենն իսկական քաղաքի տղա էր, սիրված, ոչ այնքան քաղաքականացված՝ ընդամենը համայնքապետ դառնալու ցանկություն ուներ, ինչը չներվեց այս իշխանությունների կողմից։ Ստեփանավանցիները, մեղմ ասած, վրդովված են, ու իշխանության դեմ տրամադրություններն աննախադեպ պիկի են հասել: Նրանցից մեկը մեզ պատմեց, որ իշխանություններին չեն ներելու Արսենի մահվան համար, իսկ հայտնի ստեփանավանցիներ Սուրեն Պապիկյանի ու Արփի Դավոյանի անունն անգամ չեն ուզում լսել։ Այս տրամադրությունների մասին տեղյակ են նաեւ իշխանական շրջանակները, եւ թիմակիցներին հրահանգվել է հնարավորինս զգույշ արտահայտվել Արսենի մահվան թեմայով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քաղաքային իշխանությունները խարդախության զոհ են դարձել

Քաղաքային իշխանությունները խարդախության զոհ են դարձել Thu, 12 Nov 2026 19:30:35 +0400 Ամերիկյան Նյու-Ջերսի նահանգի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով