Շաբաթ , 15 Օգոստոսի 2026

Ավելի քան 200 զոհ․ ու՞մ է հարվածել ԱՄՆ-ն այս անգամ

Ավելի քան 200 զոհ․ ու՞մ է հարվածել ԱՄՆ-ն այս անգամ

Mon, 01 Jun 2026 03:30:11 +0400


ԱՄՆ-ի կողմից Հարավային Ամերիկայի ափերի մոտ նավերի վրա իրականացված ավիահարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ, հարվածների ինտենսիվությունը վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է, հաղորդում է New York Post (NYT)-ը։

Այն պարզաբանում է, որ սա ԱՄՆ-ի կողմից Հարավային Ամերիկայի ջրերում իրականացվող արշավ է, որը թիրախավորում է թմրանյութերի մաքսանենգության հետ կապված անձանց։ Գործողության ընթացքում ընդհանուր առմամբ իրականացվել է 60 հարված, որի արդյունքում զոհվել է 202 մարդ։

NYT-ը նշում է, որ հարվածները «պարուրված են գաղտնիությամբ»։

«Հայտնաբերվել է միայն մի քանի դիակ, և գործնականում չկան բեկորների կամ թմրանյութերի ֆիզիկական հետքեր, որոնք, ըստ Թրամփի վարչակազմի, տեղափոխվում էին նավերի վրա», – գրում է հրատարակությունը։

Այն նաև նշում է, որ իրավաբանական համայնքի զգալի մասը այս գործողությունները համարում է անօրինական։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մի քանի խորհուրդ, թե ինչպես բավարարեք ձեզ ուղղված մեծ պահանջները

Մի քանի խորհուրդ, թե ինչպես բավարարեք ձեզ ուղղված մեծ պահանջները Sat, 15 Aug 2026 09:00:14 …