Երկուշաբթի , 1 Հունիսի 2026

ԱՄՆ-ն թաքցնում է Իրանի հարվածներից ստացած վնասի չափը

ԱՄՆ-ն թաքցնում է Իրանի հարվածներից ստացած վնասի չափը

Mon, 01 Jun 2026 14:00:10 +0400


BBC-ն հաղորդում է, որ Իրանի հարվածները վնասել են Մերձավոր Արևելքում գտնվող առնվազն 20 ամերիկյան ռազմական օբյեկտներ։

BBC Verify-ի կողմից արված արբանյակային պատկերների վերլուծության համաձայն՝ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր իրանական հարվածները վնասել են առնվազն 20 ամերիկյան ռազմական օբյեկտներ Մերձավոր Արևելքի ութ երկրներում։ Հակաօդային պաշտպանության համակարգեր, հետախուզական ինքնաթիռներ, վառելիքի պահեստներ և կապի ենթակառուցվածքներ են թիրախավորվել։

Վերլուծաբանները նշում են, որ այս հարձակումներից պատճառված վնասն ավելի մեծ և ճշգրիտ է եղել, քան պաշտոնապես ճանաչվել է ԱՄՆ իշխանությունների կողմից։

Դեռևս մարտ ամսին ԱՄՆ-ում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) զեկույցում վնասը գնահատվել է 800 միլիոն դոլար միայն պատերազմի առաջին երկու շաբաթների ընթացքում՝ նշելով, որ այս մասին «պաշտոնական զեկույցներում թերներկայացված է»։

Պենտագոնը, ըստ տեղեկությունների, սահմանափակել է տարածաշրջանի նոր արբանյակային պատկերների հրապարակումը՝ վկայակոչելով անվտանգության հետ կապված մտահոգությունները։ BBC-ի տվյալներով՝ վնասված սարքավորումների մեջ են մտնում առնվազն երեք THAAD հակաօդային պաշտպանության մարտկոցներ, որոնցից յուրաքանչյուրը մոտավորապես 1 միլիարդ դոլար արժողությամբ, ինչպես նաև E-3 Sentry օդային վաղ նախազգուշացման և կառավարման ինքնաթիռ, որի փոխարինումը կարող է արժենալ մինչև 700 միլիոն դոլար։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Քուվեյթում գտնվող ավիաբազայի վրա Իրանի կողմից հրթիռային հարվածի հետևանքով թեթև վիրավորումներ էին ստացել չորս ամերիկացի զինծառայող և երեք քաղաքացիական անձ, հաղորդում է CBS News-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իսկ «պարտությունը» շա՞տ վատ բան է

Իսկ «պարտությունը» շա՞տ վատ բան է Mon, 01 Jun 2026 14:45:35 +0400 Ներկա իշխանությունը, որ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով