Փչացնելու, ապականելու բացառիկ «տաղանդ» ունի մարդը
Mon, 01 Jun 2026 16:15:42 +0400

Եթե կարճ ասենք, ապա Փաշինյանն իրականում մի յուրահատուկ «հակահանճար» է։
Այս իշխանության անփառունակ կառավարումն այնպիսի աղմկահարույց ձախողումների է հանգեցրել, որ նույնիսկ տարրական բանականությունն է «կախվում» մտածող մարդկանց մոտ։
Մի կողմ թողնելով բոլոր այն աղետներն ու դժբախտությունները, որոնք նա բերել է հայ ժողովրդի գլխին, պարզապես հիշեցնենք, որ միայն նրա «իմաստուն» կառավարման տարիներին հայկական ավիափոխադրողները հայտնվեցին Եվրոպական միության սև ցուցակում, իսկ հայկական գյուղատնտեսական արտադրանքը՝ Ռուսաստանի սև ցուցակում։
Փաստորեն, նա կարողացավ միավորել եվրոպացիներին և ռուսներին՝ Հայաստանի նկատմամբ տարբեր սահմանափակումների ու պատժամիջոցների կիրառման հարցում։
Դրա համար իսկապես պետք է ունենալ բացառիկ «տաղանդ»՝ կարողանալ փչացնել ու ապականել այն ամենը, ինչին ձեռք ես տալիս։
Հիշո՞ւմ եք հեքիաթային մի կերպար կար՝ Միդաս արքան, որի ձեռք տված ամեն ինչ վերածվում էր ոսկու։ Փաշինյանը, կարծես, այդ Միդաս արքայի թավշյա հակապատկերն է․ ինչին որ նա դիպչում է` վերածվում է կեղտի ու աղբի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր