Երկուշաբթի , 2 Նոյեմբերի 2026

Անհամբեր սպասում ենք հայ-ադրբեջանյան հունիսյան բանակցություններին․ Թրամփ

Անհամբեր սպասում ենք հայ-ադրբեջանյան հունիսյան բանակցություններին․ Թրամփ

Mon, 01 Jun 2026 18:00:56 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմն անհամբերությամբ սպասում է հունիսին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հարցով արդյունավետ բանակցություններին։

Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահի կողմից Բաքվի էներգետիկ շաբաթվա մեկնարկի կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Սպիտակ տանը մեր հանդիպման ժամանակ մենք մեկ քայլով մոտեցանք Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղության հասնելուն։ Ինչպես գիտեք, տարածաշրջանային էներգետիկ ինտեգրացիան օգոստոսի 8-ին կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի հիմնական տարրերից մեկն էր։ Իմ վարչակազմը անհամբեր սպասում է այս հարցի շուրջ արդյունավետ քննարկումներին հունիսին։

Միասին մենք կխթանենք խաղաղությունը, կամրապնդենք բարգավաճումը և կկառուցենք ավելի անվտանգ ապագա ձեր տարածաշրջանի և աշխարհի համար», – ասվում է նամակում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մելանյա Թրամփը հայտարարել է առաքելության ավարտի մասին

Մելանյա Թրամփը հայտարարել է առաքելության ավարտի մասին Mon, 02 Nov 2026 18:00:51 +0400 ԱՄՆ Առաջին …