Ամերիկացիները ՀՀ-ում տեղանքի հետախուզություն կանեն TRIPP-ի շրջանակում

Ամերիկացիները ՀՀ-ում տեղանքի հետախուզություն կանեն TRIPP-ի շրջանակում

Mon, 01 Jun 2026 20:30:44 +0400


Շարունակվում են ԹՐԻՓՓ-ին (TRIPP) նպատակաուղղված մեր համատեղ ջանքերը, որոնք օգնում են Հայաստանը տարածաշրջանային տարանցիկ ու տնտեսական կենտրոնի վերածելու մեր ընդհանուր տեսլականի կենսագործմանը։

Այս մասին ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԹՐԻՓՓ-ն իրականություն դարձնելու աշխատանքներին աջակցելու համար Հայաստանում էր ենթակառուցվածքների նախագծման միջազգային ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերությունը, որն աշխարհի տարբեր երկրներում գործակցում է պետքարտուղարության հետ։

«Մենք շարունակում ենք մեր համատեղ աշխատանքը՝ TRIPP նախագծի իրականացումը առաջ մղելու համար՝ մեր ընդհանուր տեսլականի շրջանակում՝ նպաստելու Հայաստանի՝ տարածաշրջանային տարանցիկ և տնտեսական կենտրոնի վերածմանը», – ասվում է դեսպանատան հրապարակած գրառման մեջ։

Սա ընկերության ներկայացուցիչների երկրորդ այցն է Հայաստան։ Ընդգծվում է, որ նրանք «կնպաստեն նախագծի առաջընթացին՝ երկաթուղային ենթակառուցվածքների կառուցման ոլորտում իրենց փորձի շնորհիվ»։ Մասնագետները նախատեսում են անցնել հաջորդ փուլին, որը ներառում է տեղանքի հետախուզություն և առանձին երթուղու բաղադրիչների հստակեցում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Չպետք է զուտ կոմունալ տրամաբանության մեջ դիտարկենք ռուսական գազի հնարավոր թանկացումը

«Հրապարակ». Չպետք է զուտ կոմունալ տրամաբանության մեջ դիտարկենք ռուսական գազի հնարավոր թանկացումը Fri, 29 May …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով