Երկուշաբթի , 1 Հունիսի 2026

Դա Նիկոլի շնորհքը չէր

Դա Նիկոլի շնորհքը չէր

Mon, 01 Jun 2026 20:45:55 +0400


Հանրայինի, իսկ դրանից առաջ ծառուկյանական «Կենտրոն» ՀԸ-ի հաղորդավար Ղազարյան Պետրոսը «Հայաստան» դաշինքի անդամ Բորիս Մուրազիին «հաղթականորեն» դեմ է տալիս պաշտպանության ծախսերի առումով, իր կարծիքով, սպանիչ ցուցանիշը՝ 5 անգամ ավելի:

Այսինքն, Նիկոլի օրոք այդ ցուցանիշը այդքան անգամ գերազանցել է ՀՀ երկրորդ նախագահի օրոք արձանագրված թվին: Ու այդ պահին մտածում ես, թե որքան կարճ է մարդկային հիշողությունը: Հատկապես երբ այն հիմք է ծառայում կանխակալ վերաբերմունքի համար: Պետրոսն, իհարկե, «մոռացության» է մատնել, որ անցյալ դարեվերջին պետբյուջեն ծախսերի գծով տատանվում էր կես միլիարդ ԱՄՆ դոլարի սահմաններում:

Որ տարեկան կտրվածքով բյուջեի ծախսերի 200-300 միլիոն դոլարի աճն այն տարիներին համարվում էր մեծ ձեռքբերում: Եվ միայն 2006 թվականի բյուջեն ծախսերի գծով հատեց 1 միլիարդ դոլարի սահմանը: 2007-ին այն արդեն կազմում էր 1.65 միլիարդ դոլար՝ 20 միլիոնով եկամուտներից պակաս: Իսկ հաջորդ տարվա համար ընդունվել է աննախադեպ ցուցանիշ՝ 2.5 միլիարդ դոլար: Պարզ է, որ պաշտպանությանը հատկացված գումարը Նիկոլի օրոք կարող էր 5 անգամ ավելի լինել ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի ժամանակաշրջանի համեմատ:

Բայց հենց այդ ժամանակ աստիճանաբար կայունություն էր հաստատվում պետության բոլոր բնագավառներում: Քանի որ մինչ այդ երկիրը նոր էր դուրս եկել պատերազմական իրավիճակից և համարյա թե ամբողջական շրջափակումից: Հաշվի առնելով Վրաստանում տեղի ունեցող քաղաքացիական բախումները և Ռուսաստանում տիրող քաոսը, որ հետո բնութագրվելու էր որպես «փոթորկոտ 90-ականներ»: Ու դրանով ամեն ինչ ասված ու հասկանալի էր դառնալու: Կարծում եմ, Պետրոսը պետք է տեղյակ լինի, որ, օրինակ, Երևանի շուկաներում տիրող անտերությունը վերացնելու նպատակով իշխանությունը ռուսահայ գործարարներին խնդրում էր համարյա թե կոպեկներով գնել դրանք: Որովհետև դրանց տիրապետումը ոչ թե բարձր եկամուտներ էր բերելու, այլ գլխացանք: Հետո պետք է գային այլ օրեր, երբ արդեն կռիվ էր գնալու նույն այդ շուկաներին տեր դառնալու նպատակով:

Բայց այնպես չէ, որ պաշտպանության ծախսերի հնգակի տարբերությունը խայտառակ պարտության խորհրդանիշ, վարչապետի Փաշինյանի շնորհիվ էր: Եթե նրա փոխարեն վարչապետի պաշտոնը զբաղեցներ արհեստական բանականությունը (ԱԲ), ապա վստահ եմ, որ տարբերությունն ավելի շատ էր լինելու: Որովհետև պետական կառավարումը կլիներ ոչ թե ապաշնորհների, այլ լուրջ և խելացի բանականության ձեռքում: ՀՆԱ-ի կրկնակի ավելացումը պայմանավորված էր 2022-ի փետրվարի վերջից սկսված ռուս-ուկրաինական պատերազմով: Նախ, ՏՏ ռուս մասնագետների Հայաստանում տեղակայումով՝ թեկուզ ժամանակավորապես: Խոսքն, այպես կոչված, ռելոկանտների՝ պատերազմի պատճառով Ռուսաստանը լքածների մասին է: Երկրորդ, կրկնակի նշանակության ապրանքների՝ դեպի ՌԴ վերարտահանմամբ: Իսկ ռուսական ապրանքների առումով առկա էր հակառակ երևույթը՝ դեպի արաբական աշխարհ: Այնպես որ կառավարողների ապաշնորհության փոխարեն վերը նշված գործընթացները կարող էին կազմակերպվել շատ ավելի բարձր մակարդակով:

Եվ, վերջապես, վերհիշենք, որ նախկինների օրոք Ռուսաստանից գործարանային գներով սպառազինությունը գնելուն փոխարինել է շուկայական գներով, ինչպես նաև երկրորդական «արտադրողից» գնելը: Օրինակ, ֆրանսիականը, որը ռուս-ուկրաինական պատերազմում ցույց տվեց իր անպետք լինելը, ինչի պատճառով ուկրաինացիները հրաժարվեցին դրանից: Ճիշտ է, անպետք լինելը բացահայտելուն նպաստեց անօդաչու թռչող սարքերի՝ դրոնների համատարած կիրառումը: Բայց դրանք արդեն կիրառվել են 44-օրյա պատերազմում, և պատմաբանի փոխարեն մեկ այլ, ոլորտից ավելի տեղյակ ու գրագետ, պաշտպանության նախարարի առկայության դեպքում պարտք կվերցնեին ապրանքների ձեռքբերման հետ չկապված վարկային գումարներ: Եվ դրանք կուղղվեին հենց ԱԹՍ-ների արտադրության կազմակերպմանը Հայաստանում: Ինչ մնում է հնդկականին, ապա գնելով ռուսական սպառազինություն՝ հնդիկները մի փոքր բարելավում են դրանք ու ավելի բարձր գնով վաճառում են Նիկոլի կառավարությանը: Քանի որ զենքի այլ գնորդներ մինչ այդ իրենք չեն ունեցել:

Կարճ անդրադառնամ այն հանգամանքին, որ 2022-2023-ին Ռուսաստանը չի մատակարարել այն սպառազինությունը, ինչի համար գումարն արդեն փոխանցված է եղել: Բայց ինքն իրեն Պուտինի բարեկամ համարող Նիկոլը «մոռանում» էր հայտնել, որ դա պայմանավորված էր ռուս-ուկրաինական պատերազմով: Ու ռուսներն առաջարկել են այդ գումարները վերահասցեագրել այլ ծախսերին: Մեկ-մեկ մտածում եմ, որ սկզբնական շրջանում Նիկոլը դեմ էր գնում այդ տարբերակին, որպեսզի իրավունք ունենար հայտարարելու, որ Ռուսաստանը չի կատարում պայմանագրային պարտավորությունները: Ու այդ անձը չքմեղանում է, թե Ռուսաստանին երբևէ վնաս չի տվել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ավելի ուղիղ, ավելի բաց հայտարարություն Հայ Առաքելական Եկեղեցին անել չի կարող

Ավելի ուղիղ, ավելի բաց հայտարարություն Հայ Առաքելական Եկեղեցին անել չի կարող Mon, 01 Jun 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով