Հինգշաբթի , 30 Հուլիսի 2026

Ես և մեր թիմը Փաշինյանին երբեք չենք ընտրի վարչապետ․ Արման Թաթոյանի դեմ կեղծ քարոզչության պատասխանը

Ես և մեր թիմը Փաշինյանին երբեք չենք ընտրի վարչապետ․ Արման Թաթոյանի դեմ կեղծ քարոզչության պատասխանը

Mon, 01 Jun 2026 21:00:48 +0400


Ես և մեր թիմը Փաշինյանին երբեք չենք ընտրի վարչապետ, ՔՊ-ն պետք է զրկվի իշխանությունից։ Վերջ, սա կարմիր գիծ է։ Հայաստանի վարչապետ չի կարող ընտրվել Ադրբեջանի թեկնածուն։ Այս մասին տեսանյութ է տարածել «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ անդրադառնալով վերջին օրերին համացանցում տարածված կեղծ, արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութին։

«Սրիկա, կեղտոտ քարոզչություն են տարածում, թե իբր մենք հայտարարել ենք ՔՊ-ին միանալու մասին։ Ա՛յ սրիկաներ, ե՞րբ ենք մենք այդպիսի բան ասել։ Սա ի նշան նրա է, որ մենք հաղթում ենք, անցնում ենք խորհրդարան։ Մեր ընտրողներին եմ դիմում, խնդրում եմ՝ չհավատալ այս կեղտոտ, սրիկա քարոզչությանը, հետևել միայն իմ խոսքին, իմ ասածներին, իմ գործունեությանը, մեր թիմին։ Անպայման հաղթելու ենք ու ազատվելու ենք այս կեղտոտ համակարգից»,- ասել է Թաթոյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանին Արման Բաբաջանյանի մատուցած ծառայությունների դիմաց` Կենտրոնում անհատույց օգտագործման տարածք՝ 1in.am-ին

Փաշինյանին Արման Բաբաջանյանի մատուցած ծառայությունների դիմաց` Կենտրոնում անհատույց օգտագործման տարածք՝ 1in.am-ին Thu, 23 Jul 2026 …