Թրամփը խոստացել է չռմբակոծել Իրանը
Mon, 01 Jun 2026 23:00:34 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Իրանի հետ բանակցությունների հնարավոր դադարեցումը, հայտարարել է, որ դա չի նշանակում ԱՄՆ-ն կվերսկսի ռմբակոծությունները։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարն ասել է «NBC News» հեռուստաալիքին։
«Ինձ թվում է, որ մենք չափազանց շատ ենք խոսել (Իրանի հետ հակամարտության մասին)։ Կարծում եմ, որ շատ լավ կլիներ լռել: Դա չի նշանակում, որ մենք պատրաստվում ենք սկսել ամենուր ռումբեր նետել», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Նրա խոսքով, դեռևս Իրանից բանակցությունների դադարեցման մասին հաղորդագրություն չի ստացել:
Հիշեցնենք, այսօր Թեհրանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները դադարեցնելու մասին՝ Իսրայելի կողմից Լիբանանին հարվածելու որոշման ֆոնին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր