Երկուշաբթի , 22 Հունիսի 2026

Ցանկանում են էկոհամակարգերին իրավաբանական անձի կարգավիճակ տալ

Ցանկանում են էկոհամակարգերին իրավաբանական անձի կարգավիճակ տալ

Mon, 01 Jun 2026 23:18:34 +0400


Եվրամիությունում նախաձեռնող մի խումբ սկսել է ստորագրահավաք, որը նախատեսում է էկոհամակարգերին օժտել իրավաբանական անձի կարգավիճակով։ Դա, ըստ նախաձեռնության հեղինակների, հնարավորություն կտա, որպեսզի էկոհամակարգերը ունենան հիմնարար իրավունքներ եւ կարողանան իրենց շահերը պաշտպանել դատարաններում։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։

Ստորագրահավաքը գրանցվել է ԵՄ պաշտոնական կայքում։ Նախագծում կոչ է արվում Եվրահանձնաժողովին հրապարակել դիրեկտիվ, որով պետք է ճանաչվեին էկոհամակարգերի արժեքականությունը որպես անհատ եւ հիմնարար իրավունքները։ Բնական օբյեկտներին էլ կոչ է արվում տրամադրել իրավաբանական անձի կարգավիճակ, որպեսզի մարդիկ կարողանան դրանց շահերը պաշտպանել դատարաններում, եթե նման անհրաժեշտություն առաջանա։

Եթե ԵՄ անդամ յոթ երկրում ստորագրահավաքը հավաքի 1 միլիոն ստորագրություն, ապա Եվրահանձնաժողովը ստիպված է լինելու քննարկել այն։ Եթե նման բան կատարվի, ապա չափազանց կբարդանա ԵՄ տարածքում հանքերի շահագործումը, նշում են մասնագետները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է ԿԽՄԿ նախագահին

Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է ԿԽՄԿ նախագահին Sat, 21 Mar 2026 09:30:00 +0400 Արցախի նախկին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով