Հինգշաբթի , 4 Հունիսի 2026

Շատ հեռու է թվաբանությունից

Շատ հեռու է թվաբանությունից

Tue, 02 Jun 2026 13:50:49 +0400


Նոյեմբերյանում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ չարտահանված ապրանքների դեպքում կառավարությունը նախատեսում է իրականացնել սուբսիդավորման ծրագիր՝ տնտեսվարողների կորուստները մեղմելու նպատակով։

Քոչարյանը կասկածի տակ է դրել նման նախաձեռնության իրագործելիությունը՝ նշելով, որ վարչապետը բավարար պատկերացում չունի Ռուսաստանի շուկա իրականացվող գյուղատնտեսական արտահանման իրական ծավալների մասին։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի ֆինանսական հնարավորությունները բավարար չեն նման մեծածավալ կորուստները փոխհատուցելու համար։ Քոչարյանը նաև ընդգծել է, որ պետությունը չունի այնպիսի ռեսուրսներ, որոնք թույլ կտան ամբողջությամբ կոմպենսացնել արտահանման հնարավոր խնդիրների հետևանքով առաջացած վնասները։

««Իմ պատկերացմամբ՝ ինքը թվաբանությունից շատ հեռու է ու չի տիրապետում՝ գյուղարտադրանքի ինչ ծավալի արտահանումներ են գնում Ռուսաստան»,-նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Զենքի ցուցադրությամբ չեն կարողանալու բացատրել պետական պարտքի բազմակի աճը»

«Զենքի ցուցադրությամբ չեն կարողանալու բացատրել պետական պարտքի բազմակի աճը» Wed, 27 May 2026 14:22:24 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով