Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

Անհրաժեշտ է Հայաստանը հանել ԵԱՏՄ թե ԵՄ կեղծ թակարդից

Անհրաժեշտ է Հայաստանը հանել ԵԱՏՄ թե ԵՄ կեղծ թակարդից

Tue, 02 Jun 2026 13:57:59 +0400


Գործող վարչապետն այսօր աջուձախ խոստանում էր, որ չարտահանվող ապրանքների փոխարեն փոխհատուցում է տալու։ Պետական համակարգում աշխատացած ցանկացած մարդու մոտ օբյեկտիվորեն առաջանում են հետևյալ պարզ հարցերը․
1․ Ի՞նչ ժամանակահատվածի կտրվածքով են տրամադրվելու այդ փոխհատուցումները։
2․ Ո՞ւմ է տրամադրվելու այդ փոխատուցումը՝ բոլոր սնանկացող միավորների՞ն, բոլոր մթերքների արտահանողների՞ն, որոնց ցանկն օր օրի ավելանում է։ «Բիբարը, վարդը փչացելա ես դրա փողը կտամ»-ը,- պետական քաղաքականություն չի։ Կամ ի՞նչ է նշանակում «Ես էդ փողը կտամ»,-արտահայտությունը։ Ես՝ ո՞վ, թ՞ե վերադառնում ենք «Ես եմ պետությունը» արդեն հայտնի հռետորաբանությանը։
3․ Որտեղի՞ց ես տալու այդ գումարները։ Խոսքն օրեցօր նոր սահմանափակումների ու նոր սանկցիաների մասին է։ Թե՞ էլի պետական պարտքն ավելացվելու է միլարդավոր դոլարներով ու այդ պարտքը էլի մնալու է սերունդների ուսերին։
4․ Կամ բյուջեի ո՞ր տողերն է կրճատվելու, ո՞ր գումարներն են ազատվելու այդ փոխհատուցմանն ուղղելու նպատակով։
Իսկ եթե անկեղծ՝ այս հարցն ունի համակարգային լուծման սուր անհրաժեշտություն։ Անհրաժեշտ է Հայաստանը հանել ԵԱՏՄ, թե ԵՄ կեղծ թակարդից, ինչն էլ առաջարկում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։

Հրաչյա Ռոստոմյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչպես են բաշխվել մանդատները

Ինչպես են բաշխվել մանդատները Sun, 14 Jun 2026 22:51:43 +0400 Մանդատները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով