Աշոտ Սիմոնյանի տնից 2-3 թուղթ են տարել

Աշոտ Սիմոնյանի տնից 2-3 թուղթ են տարել

Tue, 02 Jun 2026 15:01:57 +0400


Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբներում, մասնավորապես` Աշտարակում, ինչպես նաև` Դաշնակցության գերագույն մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանում։ Տեղեկացանք, որ խուզարկությունները սկսվել են վաղ առավոտյան՝ 08.00-ից եւ մոտ մեկ ժամ պատգամավորի բնակարանում ինֆորմացիայի կրիչներ, գումար եւ ցուցակներ են փնտրել, սակայն ինչպես Աշոտ Սիմոնյանը մեզ հայտնեց, տանից ընդամենը երկու-երեք թուղթ են տարել․

«Դրանք կապ չունեին այս ընտրությունների հետ, նախորդ երեք ընտրությունների վերաբերյալ վերլուծություններ էին՝ 2018, 2021 թվականի ԱԺ արտահերթ եւ ՏԻՄ ընտրությունների, հավանաբար իրենց հետաքրքիր էր»: Պատգամավորը մեզ նաեւ ասաց` ենթադրում է, որ շտաբներում անցկացված խուզարկություններն էլ իր գործունեությամբ է պայմանավորված, թե ինչում են կասկածում իրեն եւ կա՞ արդյոք հարուցված վարույթ, պատգամավորն ասաց, որ տեղյակ չէ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պարոն Հարությունյան, Ձեր փոխարեն էլ եմ ներողություն խնդրում. Վարդևանյան

Պարոն Հարությունյան, Ձեր փոխարեն էլ եմ ներողություն խնդրում. Վարդևանյան Thu, 06 Aug 2026 13:41:33 +0400…

3 րոպե ago

Ռեբուսը լուծելու համար ասեք, թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց

Ռեբուսը լուծելու համար ասեք, թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց Thu, 06 Aug 2026…

6 րոպե ago

Ես ձեր թիմի հետ ունեմ տիտանական անջրպետ

Ես ձեր թիմի հետ ունեմ տիտանական անջրպետ Thu, 06 Aug 2026 13:36:18 +0400 Latest news…

8 րոպե ago

«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտին Բաքուն մեծ ֆինանսական միջոցներ է հատկացնում, ինչի՞ համար են անում

«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտին Բաքուն մեծ ֆինանսական միջոցներ է հատկացնում, ինչի՞ համար են անում Thu, 06…

11 րոպե ago

Մի նախագիծ էլ ես էի բերել Ցեղասպանության ժխտման մասին, բա ինչի՞ չընդունեցիք

Մի նախագիծ էլ ես էի բերել Ցեղասպանության ժխտման մասին, բա ինչի՞ չընդունեցիք Thu, 06 Aug…

12 րոպե ago

Սամվել Կարապետյանին մինչ օրս թույլ չեն տվել հոր գերեզմանին այցելի

Սամվել Կարապետյանին մինչ օրս թույլ չեն տվել հոր գերեզմանին այցելի Thu, 06 Aug 2026 13:31:10…

13 րոպե ago