Աշոտ Սիմոնյանի տնից 2-3 թուղթ են տարել
Tue, 02 Jun 2026 15:01:57 +0400

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբներում, մասնավորապես` Աշտարակում, ինչպես նաև` Դաշնակցության գերագույն մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանում։ Տեղեկացանք, որ խուզարկությունները սկսվել են վաղ առավոտյան՝ 08.00-ից եւ մոտ մեկ ժամ պատգամավորի բնակարանում ինֆորմացիայի կրիչներ, գումար եւ ցուցակներ են փնտրել, սակայն ինչպես Աշոտ Սիմոնյանը մեզ հայտնեց, տանից ընդամենը երկու-երեք թուղթ են տարել․
«Դրանք կապ չունեին այս ընտրությունների հետ, նախորդ երեք ընտրությունների վերաբերյալ վերլուծություններ էին՝ 2018, 2021 թվականի ԱԺ արտահերթ եւ ՏԻՄ ընտրությունների, հավանաբար իրենց հետաքրքիր էր»: Պատգամավորը մեզ նաեւ ասաց` ենթադրում է, որ շտաբներում անցկացված խուզարկություններն էլ իր գործունեությամբ է պայմանավորված, թե ինչում են կասկածում իրեն եւ կա՞ արդյոք հարուցված վարույթ, պատգամավորն ասաց, որ տեղյակ չէ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր