Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ». Հանդիպում ենք եւ՛ Սամվել Կարապետյանի հետ, եւ՛ Նարեկ Կարապետյանի

«Հրապարակ». Հանդիպում ենք եւ՛ Սամվել Կարապետյանի հետ, եւ՛ Նարեկ Կարապետյանի

Thu, 29 Oct 2026 11:15:03 +0400


Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 10 մարզերի 21 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները բացահայտում են տեղական քաղաքական մրցակցության խիստ անհավասար պատկերը։ Համայնքների մեծ մասում առավելության է հասել իշխող ՔՊ-ն, Գորիսում եւ Գավառում հաղթել են «Համերաշխություն» դաշինքի թեկնածուները։ 5 համայնքում ընտրություններն անցել են առանց մրցակից քաղաքական ուժերի, միայն Եղեգնաձորում եւ Ստեփանավանում է ծավալվել սուր ընտրապայքար։ Դիտորդները բազում ընտրախախտումներ են արձանագրել։ Ընտրելու իրավունք ունեցող 477 հազար 721 քաղաքացիների համար գործել է 517 ընտրատեղամաս։ Մասնակցության միջին ցուցանիշը եղել է շուրջ 47,7 տոկոս։ Ամենաբարձր մասնակցությունն արձանագրվել է Ստեփանավանում՝ 68,83 տոկոս, եւ Եղեգնաձորում՝ 62,56 տոկոս, ամենացածրը` Ֆիոլետովոյում՝ 25,39 տոկոս, եւ Արմավիրում՝ 36,73 տոկոս։

Մենք տեղեկացանք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք ՏԻՄ ընտրություններին են մասնակցում: «Ապրելու երկիր» կուսակցության առաջնորդ Մեսրոպ Առաքելյանից հետաքրքրվեցինք` ի՞նչ պարբերականությամբ են հանդիպումներ ունենում Սամվել Կարապետյանի հետ եւ ի՞նչ հարցեր են քննարկում, դրանք ՏԻՄ ընտրությունների՞ն են վերաբերում, թե՞ ընդհանուր ներքաղաքական հարցերին: Առաքելյանը նկատեց. «ՏԻՄ-երի հետ կապված մեր մասնակցությունը եղել է առանձին, նոյեմբերի ՏԻՄ-երին եւս մեր կուսակցությունը մասնակցելու է: «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ գործընկերային հարաբերություններ ունենք, պարբերաբար ունենում ենք հանդիպումներ, խոսում ենք քաղաքական թեմաների մասին, այդ թվում` ՏԻՄ-երի մասով նույնպես քննարկումներ եղել են: Բայց արտառոց իրադարձություն չեմ համարում դա` զուտ գործընկերային հանդիպումներ են: Հանդիպումներ ենք ունենում թե՛ Սամվել Կարապետյանի, թե՛ Նարեկ Կարապետյանի, ինչպես նաեւ՝ այլ գործընկերների հետ, ըստ իրավիճակի: Նոյեմբերին մասնակցելու ենք Նոյեմբերյանի եւ Կապանի ՏԻՄ ընտրություններին: Ինչպես գիտեք` Նոյեմբերյանում մենք ենք իշխանություն, այդտեղ շատ կարեւոր է, որ կարողանանք մեր արդյունքները պահպանել: Մենք բացարձակ հաղթանակի ենք գնում այնտեղ: Հուսով ենք, որ մեր հինգ տարվա աշխատանքը նոյեմբերյանցիները կգնահատեն, եւ կարձանագրենք բարձր վստահություն: Նոյեմբերյանի ընտրությունը մեր կատարած աշխատանքին ուղղված գնահատական է լինելու: Մեր թիմն այս տարիներին լավագույնս ծառայել է համայնքին եւ համայնքի բնակչությանը: Կապանում իրավիճակը փոքր-ինչ այլ է: Մենք մասնակցում ենք ընտրություններին, որովհետեւ կարծում ենք, որ ներկայացված լինելը, համայնքի բնակիչների կողքին լինելն առաջնահերթություն է: Անընդունելի է ԱԺ ընտրություններից ընտրություն ակտիվանալը, հետեւաբար՝ բազմաթիվ համայնքներում պետք է մասնակցենք: Կապանի մեր թեկնածուն Տիգրան Աղասյանն է` Կապանի մեր կուսակցության գրասենյակի ղեկավարը: Կապանում կա մի նրբություն, այնտեղ ՔՊ-ն իշխանություն չէ: Պետք է այնպես անել, որ այդ պատկերը մնա անփոփոխ»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նոր տվյալներ՝ խորհրդարանական ընտրություններից․ Նեթանյահուն պարտվու՞մ է

Նոր տվյալներ՝ խորհրդարանական ընտրություններից․ Նեթանյահուն պարտվու՞մ է Wed, 28 Oct 2026 20:10:31 +0400 Իսրայելի վարչապետ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով