Լկտի պահվածքով պաշտոնյաներ մեր երկրում չպետք է լինեն․ Արման Թաթոյանը պատասխանել է Ալեն Սիմոնյանին

Լկտի պահվածքով պաշտոնյաներ մեր երկրում չպետք է լինեն․ Արման Թաթոյանը պատասխանել է Ալեն Սիմոնյանին

Tue, 02 Jun 2026 16:35:57 +0400


Լկտի պահվածքով պաշտոնյաներ մեր երկրում չպետք է լինեն։ Այս մասին նշել է «Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն անդրադառնալով երեկվա Հ1-ի բանավեճի ժամանակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը․

«Ուրեմն, երեկ Հ1-ում բանավեճի ժամանակ լրբացած Ալեն Սիմոնյանը ասել է, թե Արման Թաթոյանը սուտ է խոսում Վարդենիսում ադրբեջանական դիրքերի հետ կապված ու մի հատ էլ սպառնացել է, թե ես պատասխան եմ տալու՝ նկատի ունենալով՝ ինձ դատի են տալու: Ուրեմն այ տղա լսի՛, Թաթոյանը երբեք չի անում հայտարարություններ առանց փաստերի:

Թաթոյանն ապացույցներով է ցույց տվել՝ արբանյակային լուսանկարներով, որ Վարդենիսում՝ Հայաստանի տարածքի մեջ, Ադրբեջանը 2025 թվականի ամռանը նոր դիրք է դրել, կառուցել, որ իրանց դիրքերի միջև Հայաստանի տարածքի մեջ նոր ճանապարհներ են կառուցում, կրակային կետեր են դրել, արևային պանելներ են դրել:

Իսկ այ դուք պատասխան եք տալու, թե ինչ օրը գցեցիք մեր երկիրը, ինչ փորձանքներ բերեցիք մեր ժողովրդի գլխին, եկաք ձեր բարեկամներով միլիոնավոր դոլարների տենդերներ շահեցիք մեր պետությունից, պետական բյուջեից: Ախպերդ ասֆալտի ընկերությունով միլիոնավոր դոլարների տենդերներ շահեց ու սննկացրեց ու անհետացավ»։

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բեյրութի վրա հարձակումը չպետք է տեղի ունենար․ Թրամփ

Բեյրութի վրա հարձակումը չպետք է տեղի ունենար․ Թրամփ Sun, 14 Jun 2026 21:00:12 +0400 ԱՄՆ …