Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2026

Նոր արգելանք՝ հայկական ապրանքների համար․ ՌԴ-ն ցանկ է հրապարակել

Նոր արգելանք՝ հայկական ապրանքների համար․ ՌԴ-ն ցանկ է հրապարակել

Tue, 02 Jun 2026 16:53:22 +0400


Ռոսսելխոզնադզորը հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից սերմացու պտուղների (խնձոր և տանձ), սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրման համար: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Բացի այդ, ժամանակավորապես սահմանափակվել է նշված արտադրանքի տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներ։

Ռոսսելխոզնադզորը պարզաբանել է, որ որոշումը պայմանավորված է բուսասանիտարական կարանտինի ենթակա ապրանքների ներմուծումը հայտնաբերելու և կանխելու մեխանիզմների բացակայությամբ։ Սահմանափակումները կգործեն մինչև վերահսկողության համապատասխան մեխանիզմների մշակումը։

«Սա ևս մեկ անգամ հաստատում է կառուցվածքային խնդիրների առկայությունը Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում, որը չի կարողանում իրականացնել իր լիազորությունները գյուղատնտեսական արտադրողների վերահսկողության ոլորտում», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԵՄ-ն որոշել է ռուսական սահմանափակումներից հետո օգնել Հայաստանին

ԵՄ-ն որոշել է ռուսական սահմանափակումներից հետո օգնել Հայաստանին Wed, 17 Jun 2026 10:30:31 +0400 ԵՄ-ն …