Նոր արգելանք՝ հայկական ապրանքների համար․ ՌԴ-ն ցանկ է հրապարակել

Նոր արգելանք՝ հայկական ապրանքների համար․ ՌԴ-ն ցանկ է հրապարակել

Tue, 02 Jun 2026 16:53:22 +0400


Ռոսսելխոզնադզորը հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից սերմացու պտուղների (խնձոր և տանձ), սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրման համար: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Բացի այդ, ժամանակավորապես սահմանափակվել է նշված արտադրանքի տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներ։

Ռոսսելխոզնադզորը պարզաբանել է, որ որոշումը պայմանավորված է բուսասանիտարական կարանտինի ենթակա ապրանքների ներմուծումը հայտնաբերելու և կանխելու մեխանիզմների բացակայությամբ։ Սահմանափակումները կգործեն մինչև վերահսկողության համապատասխան մեխանիզմների մշակումը։

«Սա ևս մեկ անգամ հաստատում է կառուցվածքային խնդիրների առկայությունը Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում, որը չի կարողանում իրականացնել իր լիազորությունները գյուղատնտեսական արտադրողների վերահսկողության ոլորտում», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Վնասվել են տանիքներ, մեքենաներ, անասուններ են անկել

«Հրապարակ». Վնասվել են տանիքներ, մեքենաներ, անասուններ են անկել Sat, 13 Jun 2026 10:25:39 +0400 Հունիսի…

8 րոպե ago

«Հրապարակ»․ Սուրեն Պապիկյանն է հրահանգել լուծարել ամբիոնը

«Հրապարակ»․ Սուրեն Պապիկյանն է հրահանգել լուծարել ամբիոնը Sat, 13 Jun 2026 10:15:53 +0400 Հինգշաբթի օրը…

18 րոպե ago

«Հրապարակ». Գումարը փոխանցվել է պետբյուջե, այն ոչ ոք չի յուրացրել, բայց Աշոտյանը նստած է

«Հրապարակ». Գումարը փոխանցվել է պետբյուջե, այն ոչ ոք չի յուրացրել, բայց Աշոտյանը նստած է Sat,…

49 րոպե ago

«Հրապարակ». Արմեն Կիլինկարովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

«Հրապարակ». Արմեն Կիլինկարովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Sat, 13 Jun 2026 09:30:44 +0400 Երեկ Քննչական…

1 ժամ ago

«Հրապարակ». Կառավարությունը` ի դեմս ՆԳՆ-ի, ճնշեց, ու Վերաքննիչ դատարանը շատ ապօրինի որոշում կայացրեց

«Հրապարակ». Կառավարությունը` ի դեմս ՆԳՆ-ի, ճնշեց, ու Վերաքննիչ դատարանը շատ ապօրինի որոշում կայացրեց Sat, 13…

1 ժամ ago

Պայքարը քրեականացրել է

Պայքարը քրեականացրել է Sat, 13 Jun 2026 09:00:05 +0400 Մենք կանխատեսում էինք, որ ընտրություններից անմիջապես…

2 ժամ ago