Չորեքշաբթի , 4 Նոյեմբերի 2026

Արցախցի Արթուր Օսիպյանի կալանքն ու քրեական հետապնդումը բացահայտ վրեժխնդրություն է

Արցախցի Արթուր Օսիպյանի կալանքն ու քրեական հետապնդումը բացահայտ վրեժխնդրություն է

Wed, 03 Jun 2026 11:51:23 +0400


Արցախցի Արթուր Օսիպյանի կալանքն ու քրեական հետապնդումը բացահայտ վրեժխնդրություն է․ մարդը կարծիք է հայտնում, որը դուր չի գալիս իշխանությանը, հետևաբար՝ «բանտը լավագույն տեղն է խելքի գալու համար»։

Այս դեպքն ազդակ է ողջ հասարակությանը, թե ինչ է նշանակում, երբ իշխանությունը քաղաքացուն տեսնում է որպես թշնամի և վերածվում բռնապետության։ Մենք չպետք է թույլ տանք, որ ընտրարշավը լռեցնի այս աղաղակող դեպքը։ Մարդը չպետք է մոռացվի պեռաշկիների, ընդդիմադիրներին կզցնելու և նման վերնագրային նյութերի հետևում։

Դրա համար ենք մենք ասում՝ արդարությունը գալիս է, որ մարդն ու իր խնդիրները չանտեսվեն, կարծիքը՝ չլռեցվի։ Մենք գիտենք՝ ինչպես ապահովել ժոոովրդավարություն։

Այսօր՝ ժամը 12:00-ին, այցելելու եմ Արթուր Օսիպյանի իրավունքների պաշտպանության պահանջով հացադուլ իրականացնող Գեղամ Օհանյանին՝ աջակցություն և համերաշխություն հայտնելու։

Արման Թաթոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. Ո՞վ է ընտրյալը

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. Ո՞վ է ընտրյալը Mon, 02 Nov 2026 14:47:31 +0400 Օլիմպիական խաղերի …