«Հրապարակ». Փաստն այն է, որ 229 դպրոց չի գործելու

«Հրապարակ». Փաստն այն է, որ 229 դպրոց չի գործելու

Wed, 03 Jun 2026 12:15:45 +0400


ԿԳՄՍ նախարարությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, որ հերքի անհերքելի փաստը` մարդկանց ապակողմնորոշի, թե Հայաստանում 2026 թվականին ոչ մի դպրոց չի փակվելու: «Ընտրություններին ընդառաջ որոշ քաղաքական ուժեր շարունակում են տարածել կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանում նախատեսվում է փակել 229 դպրոց։ Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը եւ հանդիսանում են ապատեղեկատվություն։ Կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ուղղված է կրթության հասանելիության ընդլայնմանը եւ որակի բարձրացմանը։ Դրա վառ ապացույցն ամբողջ հանրապետությունում իրականացվող դպրոցաշինության եւ նախադպրոցական հաստատությունների կառուցման ու վերակառուցման լայնածավալ ծրագրերն են։ Ցավալի է, որ կրթության ոլորտը շահարկվում է՝ հասարակության շրջանում անհիմն անհանգստություն առաջացնելու նպատակով։ Հորդորում ենք առաջնորդվել բացառապես պաշտոնական եւ հավաստի աղբյուրներով։ Նախարարությունը շարունակելու է հանրությանը տրամադրել ճշգրիտ եւ ամբողջական տեղեկատվություն՝ կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ»,- ասված է նախընտրական քարոզչության տրամաբանությամբ տարածված հաղորդագրության մեջ:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով թեմայի մասին, նկատեց. «Մենք կարող ենք օգտագործել տարբեր տերմիններ, կարող ենք տարբեր անուններ հորինել, կարող ենք պրոցեսն անվանել օպտիմալացում, զարգացում, միավորում, բայց կարեւորը բնավ այդ բառերն ու անունները չեն, խնդիրը հետեւյալում է. օրինակ` այս պահին Շիրակի մարզի Գուսանա գյուղում կա մեկ դպրոց: Շուտով այդ գյուղի դպրոցը չի լինելու, եւ այդ համայնքի երեխաները հաճախելու են հարեւան գյուղի դպրոց: Իրականությունը սա է: Թե սրա անունը ինչ կդնեն` օպտիմալացում, բացում, փակում, քանդում, թե ստեղծում, դա լրիվ այլ հարց է: Փաստն այն է, որ 229 դպրոց չի գործելու: Մենք կարող ենք դրա դրական եւ բացասական կողմերը քննարկել: Դպրոցների միավորում է լինելու, արդյունքում այդքան` 229 դպրոց չի գործելու»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում՝ ի դեմս Ռուսաստանի. Օրվա ամփոփում

Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում՝ ի դեմս Ռուսաստանի. Օրվա ամփոփում Fri, 31 Jul…

13 րոպե ago

Հաշվում ենք օրերը, մինչև նորից հանդիպենք․45-ամյա Նատալի Փորթմանը հղի է

Հաշվում ենք օրերը, մինչև նորից հանդիպենք․45-ամյա Նատալի Փորթմանը հղի է Fri, 31 Jul 2026 23:00:43…

14 րոպե ago

Բաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը

Բաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Fri, 31 Jul 2026 22:45:13 +0400 Բաքվի…

30 րոպե ago

Այդ չարությունից կպայթեն մի օր

Այդ չարությունից կպայթեն մի օր Fri, 31 Jul 2026 22:30:24 +0400 «Մարդ արարածը նույնիսկ նոր…

45 րոպե ago

Գործարարները հայտնվել են խիստ անորոշության մեջ՝ չունենալով ապագայի նկատմամբ հստակ պատկերացումներ

Գործարարները հայտնվել են խիստ անորոշության մեջ՝ չունենալով ապագայի նկատմամբ հստակ պատկերացումներ Fri, 31 Jul 2026…

60 րոպե ago

Երևան-Սևան ճանապարհին մոպեդի վթարը մահվան ելք է ունեցել

Երևան-Սևան ճանապարհին մոպեդի վթարը մահվան ելք է ունեցել Fri, 31 Jul 2026 22:00:40 +0400 Հուլիսի…

1 ժամ ago