Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2026

Ֆասթ Բանկի հովանավորությամբ բժշկական-գիտական հանդիպում է տեղի ունեցել

Ֆասթ Բանկի հովանավորությամբ բժշկական-գիտական հանդիպում է տեղի ունեցել

Wed, 03 Jun 2026 12:14:16 +0400


Ֆասթ Բանկի հովանավորությամբ Իմունոլոգիայի և ալերգոլոգիայի հայկական ասոցիացիան, Հայկական բժշկական ասոցիացիայի և

Քիթ կոկորդ ականջի ու գլխի և պարանոցի վիրաբուժության ասոցիացիայի հետ համատեղ օրերս իրականացրել են գիտական հանդիպում։

Ոլորտի առաջատար մասնագետները քննարկել են աշխարհում լայն տարածում գտած առողջապահական խնդիրները՝ անդրադառնալով ալերգիկ հիվանդություններին, իմունային համակարգի խանգարումներին և դրանց դրսևորումներին շնչառական համակարգի վրա: Հանդիպմանը փորձագետները ներկայացրել են ալերգիաների առաջացման նորագույն հիպոթեզներն ու ժամանակակից գիտական մոտեցումները՝ շեշտադրելով դրանց ազդեցությունը բուժառուների կյանքի որակի վրա։

Ֆասթ Բանկի կողմից նման նախաձեռնությունների հովանավորումն ստեղծում է ամուր հարթակ մասնագիտական փորձի փոխանակման և նորարարական մեթոդների ներդրման համար։ Բանկը գործուն աջակցություն է տրամադրում Հայաստանում բժշկության և գիտական առաջընթացի կայուն զարգացման համար։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Մանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամ

ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Մանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամ Wed, 16 Sep 2026 11:33:43 …