Կիրակի , 23 Օգոստոսի 2026

Փորձել եմ կանգնեցնել պատերազմը. Փաշինյանը գիտի

Փորձել եմ կանգնեցնել պատերազմը. Փաշինյանը գիտի

Wed, 03 Jun 2026 13:10:19 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում փորձել է նպաստել ռազմական գործողությունների դադարեցմանը, սակայն այդ ուղղությամբ իր կատարած քայլերի մանրամասները չի կարող հրապարակել։

Նրա խոսքով՝ պատերազմի օրերին զինվորականների կողմից ներկայացված բոլոր դիմումներին ու հրատապ հարցերին հնարավորինս արագ արձագանք է տրվել։ Կարապետյանը նշել է, որ այդ ժամանակ լավատեղյակ էր ռազմաճակատում և ընդհանուր իրավիճակում առկա իրական դրությանը։

Քաղաքական գործչի գնահատմամբ՝ հնարավոր էր ժամանակին դադարեցնել պատերազմը և հասնել այնպիսի լուծման, որը թույլ կտար պահպանել հայկական Արցախը։ Նա նաև պնդել է, որ պատերազմի ընթացքում հանրությանը ներկայացվող պաշտոնական հայտարարություններն ամբողջությամբ չէին արտացոլում իրական պատկերը, և ինքը փորձել է իշխանություններին փոխանցել իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունները։

««Ես ամեն ինչ արել եմ, որ կանգնեցնեմ պատերազմը, սակայն դա գաղտնիք է, այդ մասին շատ լավ գիտի Նիկոլ Փաշինյանը»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե կրթությունն այդքան կարևոր է, կրթվեիր՝ ո՞վ էր խանգարում․․․

Եթե կրթությունն այդքան կարևոր է, կրթվեիր՝ ո՞վ էր խանգարում․․․ Fri, 21 Aug 2026 14:15:22 +0400 …