Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

Միակ ելքը դա է. արեք դա

Միակ ելքը դա է. արեք դա

Wed, 03 Jun 2026 13:19:37 +0400


Փաստաբան Սոս Հակոբյանն անդրադարձել է վերջին օրերին հանրային քննարկումների առարկա դարձած միջադեպերին՝ քննադատելով իշխանությունների արձագանքը դրանց նկատմամբ։

Նրա խոսքով՝ Մասիսում և Արթիկում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հրապարակված տեսանյութերը մտահոգիչ են և ցույց են տալիս խմբակային բռնության ու նվաստացման դրսևորումներ։ Հակոբյանը պնդում է, որ եթե նման գործողությունների մեջ ներգրավված լինեին ընդդիմության կողմնակիցներ, ապա իրավապահ մարմինների արձագանքը կլիներ շատ ավելի կոշտ՝ զանգվածային ձերբակալություններով, խուզարկություններով և կալանավորումներով։

Փաստաբանի գնահատմամբ՝ երկրում առկա է երկակի մոտեցում, երբ իշխանության ներկայացուցիչների կամ նրանց համակիրների նկատմամբ ցուցաբերվում է ավելի մեղմ վերաբերմունք, մինչդեռ ընդդիմադիր շրջանակների դեպքում կիրառվում են ավելի խիստ միջոցներ։

Հակոբյանը քաղաքացիներին կոչ է արել մասնակցել հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին՝ նշելով, որ դա իրավիճակը փոխելու և իրենց դիրքորոշումն արտահայտելու կարևոր հնարավորություն է։

«Սա փոխելու միակ ելքը հունիսի 7-ին ընտրություններին մասնակցելն է»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ընդդիմության եւ իշխանության գաղտնի պլանները` զուգահեռ իրականացման փուլում

Ընդդիմության եւ իշխանության գաղտնի պլանները` զուգահեռ իրականացման փուլում Fri, 06 Nov 2026 18:15:09 +0400 Ընդդիմության, …