Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

Քաղաքացին խոսում է գերիներից, Փաշինյանը՝ ուտում

Քաղաքացին խոսում է գերիներից, Փաշինյանը՝ ուտում

Wed, 03 Jun 2026 13:38:31 +0400


Քարոզարշավի ժամանակ քաղաքացիներից մեկը բարձրացրել է ռազմագերիների վերադարձի հարցը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին և ընդգծելով խնդրի հրատապությունը։

Քաղաքացին նշել է, որ եթե գերիների հարցը լուծվի, դա հասարակության շրջանում կարող է նաև բարձրացնել իշխանության նկատմամբ վստահությունը։ Նա որպես օրինակ հիշատակել է իր ծանոթի՝ Դավիթ Մանուկյանի դեպքը՝ նշելով, որ նա եղել է ջոկատի հրամանատար և գերեվարվել է պատերազմի ընթացքում։

Քաղաքացին նաև անդրադարձել է հանրային ընկալումներին՝ ընդգծելով, որ խաղաղության մասին հայտարարությունների պայմաններում հասարակության մի հատվածի մոտ հարցեր են առաջանում գերիների վերադարձի վերաբերյալ։

Փաշինյանը, հարցադրման ողջ ընթացքում, նշենք, ուտում էր:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մանրամասներ՝ Փաշինյան- Էրդողան հանդիպումից

Մանրամասներ՝ Փաշինյան- Էրդողան հանդիպումից Wed, 11 Nov 2026 20:03:22 +0400 Անթալիայում COP31-ի շրջանակում ընթացող Առաջնորդների …