Հինգշաբթի , 18 Հունիսի 2026

Եվս մեկ ապացույց՝ 300 հազար ադրբեջանցիների ՀՀ գալու մասին․ ի՞նչ է ընթանում Բաքվում

Եվս մեկ ապացույց՝ 300 հազար ադրբեջանցիների ՀՀ գալու մասին․ ի՞նչ է ընթանում Բաքվում

Wed, 03 Jun 2026 14:00:56 +0400


Վերջին օրերին, քարոզարշավի շրջանում հատկապես, ընդդիմությունը լուրջ ահազանգ է հնչեցնում Ադրբեջանի սևեռուն ու վտանգավոր պահանջի մասին՝ կապված 300 հազար ադրբեջանցիների ՀՀ -ում բնակեցնելու հետ։ Փաշինյանն ու ՀՀ ադրբեջանասեր իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ հիստերիկ հակադարձումներ են անում, հերքում են, որ դա Երևանի ու Բաքվի բանակցությունների օրակարգում է, «կոկորդ են պատռում», ինչ ասես՝ միայն թե արդարացնելու Ալիևյան ռեժիմի իրական նկրտումներն ու հայ ժողովրդից թաքցնում հերթական վերահաս վտանգը։

Եվ ահա, ինչպես ադրբեջանական ԶԼՄ-ներն են հայտնում, այսօր՝ հունիսի 3-ին, Բաքվում բացվել է «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես ազգային գաղափարի նոր փուլ» թեմայով առաջին միջազգային գիտական ​​​​կոնֆերանսը։

Ըստ տեղական ԶԼՄ-ների, համաժողովում կքննարկվեն այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» (նկատի ունեն Հայաստանի տարածքը-խմբ․) «վերադարձի պատմական, իրավական, քաղաքական, մշակութային և սոցիալ-փիլիսոփայական ասպեկտները, ինչպես նաև դրա նշանակությունը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար»։

«Կոնֆերանսում նաև կվերլուծվի Արևմտյան Ադրբեջանից արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի իրավական շրջանակը»,-հավելել են ադրբեջանական աղբյուրները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը

Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը Wed, 17 Jun 2026 20:59:32 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով