Քաղաքական պատճառով իսրայելական ինքնաթիռին արգելել են վայրէջք կատարել
Wed, 03 Jun 2026 17:00:12 +0400

Իսրայելական Israir ավիաընկերության ինքնաթիռը, որը մեկնում էր Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանա, ստիպված է եղել շեղվել ուղղությունից և վայրէջք կատարել Զագրեբում, այն բանից հետո, երբ Սլովենիայի իշխանությունները մերժել են նրան վայրէջքի թույլտվություն տալ, հաղորդում է Ynet-ը։
Israir գործադիր տնօրեն Ուրի Սիրկիսի խոսքով՝ Սլովենիայի որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի։
«Israir-ի ինքնաթիռը, որը մեկնում էր Լյուբլյանա, ստիպված է եղել վայրէջք կատարել Զագրեբում, քանի որ Լյուբլյանայի իշխանությունները հրաժարվում են ընդունել իսրայելական ավիաընկերություններին իսրայելական ավիափոխադրողների կողմից շահագործվող երթուղիների նկատմամբ իրենց խիստ քաղաքական դիրքորոշման պատճառով։ Սա Եվրամիության ավիացիոն համաձայնագրերի կոպիտ խախտում է», – հայտարարել է Սիրկիսը։
Արդյունքում, Սլովենիա մեկնող ուղևորները անսպասելիորեն հայտնվել են Խորվաթիայում և բախվել ւշացումների ու լրացուցիչ լոգիստիկ խնդիրների։
Israir-ը հայտնել է, որ շարունակում է բանակցությունները ինչպես Սլովենիայի իշխանությունների, այնպես էլ՝ եվրոպական ավիացիոն կարգավորողների հետ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր