«Եթե չքվեարկես իշխանության օգտին քեզ ու ընտանիքդ կտոր-կտոր կանենք». Սպառնալից նամակներ ԶԼՄ-ներին

«Եթե չքվեարկես իշխանության օգտին քեզ ու ընտանիքդ կտոր-կտոր կանենք». Սպառնալից նամակներ ԶԼՄ-ներին

Wed, 03 Jun 2026 20:13:13 +0400


Այսօր մի շարք ոչ իշխանական լրատվամիջոցներ` էլեկտրոնային հասցեներով մեծ թվով նամակ-սպառնալիքներ են ստացել` անհայտ օգտահաշիվներից: Նամակները գրվել են եւ լատինատառ, և հայատառ, անգրագետ հայերենով, մեծ թվով տառասխալներով, ինչը հատուկ է իշխանական ֆեյքերին:

Մենք տեղեկացանք, որ «Հրապարակ»-ից բացի նման սպառնալիքներ ստացել է նաև Antifake.am-ը, Pastinfo-ն, 24news.am-ը և այլ լրատվամիջոցներ: Սպառնալիքներում ասվում է, որ եթե ՔՊ-ին չքվեարկենք, ապա կսպանեն, մեր ընտանիքի անդամներին կտոր-կտոր կանեն, կմորթեն, այնպես կանեն, որ մահվան մասին երազենք եւ այլն:

Ակնհայտ է, որ այս ամենի ետևում կանգնած է իշխանությունը կամ իշխանամետ տգետ մի շրջանակ, որին թվում է, թե սա կարող է ընտրություններից 3 օր առաջ ազդեցություն ունենալ: Առնվազն տարակուսելի, եթե չասենք ծիծաղելի, որ նման ճանապարհով հույս ունեն ներազդել ամեն թոհ ու բոհի միջով անցած լրագրողների ու լրատվամիջոցների վրա: Սակայն չենք բացառում, որ ինչ որ անհտ անձանց վրա սա ազդեցությու թողնի:

Ուստի կոչ ենք անում իրավապահ մարմիններին զբաղվել այս նամակներով` կամ կիբերհանցագործությունների շրջանակներում, կամ ընտրողների վրա ապօրինի ճնշումների հոդվածների տեսանկյունից: Գտնել ու պատժել իշխանության օգտին նման քարոզչություն անողներին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

ՔՊ-ն արժեզրկում է խորհրդարանի իմաստը

ՔՊ-ն արժեզրկում է խորհրդարանի իմաստը Tue, 15 Sep 2026 21:45:37 +0400 Լսելով Ազգային ժողովի իններորդ…

12 րոպե ago

Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ

Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Tue, 15 Sep 2026 21:36:38 +0400 Դավիթ Անանյանը…

21 րոպե ago

Ինչքան է կազմել Ադրբեջանից Հայաստան արտահանումը՝ գումարային արտահայտությամբ

Ինչքան է կազմել Ադրբեջանից Հայաստան արտահանումը՝ գումարային արտահայտությամբ Tue, 15 Sep 2026 21:30:17 +0400 Ադրբեջանից…

27 րոպե ago

Մեր ժողովրդին ստորացնում է թշնամին, հիմարի տեղ է դնում սեփական իշխանությունը

Մեր ժողովրդին ստորացնում է թշնամին, հիմարի տեղ է դնում սեփական իշխանությունը Tue, 15 Sep 2026…

42 րոպե ago

3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել

3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Tue, 15 Sep 2026 21:02:44 +0400 Քրեական ոստիկանության…

55 րոպե ago

Ինչպես դժգոհ լրագրողը նոր լրատվական ուղղություն հիմնեց

Ինչպես դժգոհ լրագրողը նոր լրատվական ուղղություն հիմնեց Tue, 15 Sep 2026 21:00:24 +0400 Ամերիկյան լրագրության…

57 րոպե ago