«Հրապարակ»․ ՄԱՊ-ի Ալիկի որդու ՍՊԸ-ից 103.5 մլն դրամի գնում

«Հրապարակ»․ ՄԱՊ-ի Ալիկի որդու ՍՊԸ-ից 103.5 մլն դրամի գնում

Thu, 04 Jun 2026 10:25:09 +0400


Շրջակա միջավայրի նախարարությունը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել «Դոպինգ Սփեյս» ընկերության հետ։ Պայմանագրի համաձայն, պետք է իրականացվեն տեսահսկման համակարգերի մոնտաժման եւ կարգաբերման աշխատանքներ։ Պայմանագրի արժեքը 103 մլն 572 հազար 460 դրամ է, որից 93 մլն 215 հազար 214 դրամն ընկերությանը փոխանցվել է որպես կանխավճար։ Հատկանշական է, որ «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ն այս պայմանագրով հանդիսանում է գործակալ, իսկ կապալառուն «Թիմ Սիստեմս» ՓԲԸ-ն է։ Աշխատանքներն իրականացվելու են Ոսկերիչների փողոցի 1 հասցեում, որտեղ գտնվում է «Մերիդիան» էքսպոկենտրոնը։

«Դոպինգ Սփեյսը», ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի, հիմնվել է 2023թ. հուլիսի 4-ին։ Ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը Մակար Պետրոսյանինն է՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկի) որդունը: Ընկերության մյուս բաժնետերը Հայկ Սիմոնյանն է՝ «Դոպինգ» գովազդային գործակալության հիմնադիրը։ «Դոպինգ Սփեյսն» այն նույն ընկերությունն է, որը պետք է Երեւանում կազմակերպեր ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի համերգը, որն այդպես էլ չկայացավ, չնայած փողերը փոխանցվեցին։ Իսկ «Թիմ Սիստեմս» ՓԲԸ-ն պատկանում է Ալեքսանդր եւ Հայկ Եսայաններին, որոնք «Գրանդ Հոթել Երեւանի»-ի սեփականատերն են եւ «Արմենտել» ընկերության իրավահաջորդը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Իշխանության նոր «ուղերձը» 63+ քաղաքացիներին

«Հրապարակ»․ Իշխանության նոր «ուղերձը» 63+ քաղաքացիներին Sat, 07 Nov 2026 10:45:07 +0400 Կառավարության նոյեմբերի 5-ի…

15 րոպե ago

ԱՄՆ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը հատուկ խումբ են ստեղծել «Թրամփի ուղին» գործարկելու համար

ԱՄՆ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը հատուկ խումբ են ստեղծել «Թրամփի ուղին» գործարկելու համար Sat, 07 Nov…

29 րոպե ago

Ձերբակալվել է արքայազն Հարիի կնոջ հայրը․ ինչում են նրան մեղադրում

Ձերբակալվել է արքայազն Հարիի կնոջ հայրը․ ինչում են նրան մեղադրում Sat, 07 Nov 2026 10:30:25…

30 րոպե ago

Ընդդիմության հայտարարությունից հետո ոտքի են ելել նաև երիտասարդական շարժումները

Ընդդիմության հայտարարությունից հետո ոտքի են ելել նաև երիտասարդական շարժումները Sat, 07 Nov 2026 10:25:37 +0400…

35 րոպե ago

«Հրապարակ»․ Ի՞նչ է առաջարկում ու ինչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը սփյուռքից

«Հրապարակ»․ Ի՞նչ է առաջարկում ու ինչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը սփյուռքից Sat, 07 Nov 2026…

45 րոպե ago

Ում է մակագրվել Արթուր Դանիելյանի գործը

Ում է մակագրվել Արթուր Դանիելյանի գործը Sat, 07 Nov 2026 10:07:16 +0400 Արթուր Դանիելյանի քաղաքական-քրեական…

53 րոպե ago