Չորեքշաբթի , 8 Հուլիսի 2026

Օվերչուկը նորմալ է համարում հայկական արդադրանքի դեմ ՌԴ նոր միջոցների կիրառումը

Օվերչուկը նորմալ է համարում հայկական արդադրանքի դեմ ՌԴ նոր միջոցների կիրառումը

Thu, 04 Jun 2026 12:08:18 +0400


Հայկական ներմուծման դեմ նոր հնարավոր միջոցառումները կախված կլինեն այն բանից` արտադրանքում սպառողների համար պոտենցիալ վտանգ ներկայացնող որևէ բան կհայտնաբերվի՞, թե՞ ոչ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Եթե ինչ-որ բան հայտնաբերեն, ապա գործողություններ կձեռնարկեն, եթե ոչ` ապա չեն ձեռնարկի», – ՊՄՏՖ-ի շրջանակում գործակալության հետ զրույցում ասել է ՌԴ փոխվարչապետը։ Նա նորմալ գործընթաց է անվանել հայկական արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառած միջոցները՝ նշելով, որ նոր արտադրանքը պետք է ստուգվի։

«Մենք ընդհանրապես որևէ սահմանափակում չենք մտցնում հայկական ներմուծման համար։ Բնականոն աշխատանք է տարվում՝ կապված այն բանի հետ, որ նոր բերք է այժմ գալիս, նոր արտադրանք կա, և, բնականաբար, աշխատանքի ընթացքում ինչ-որ բաներ են առաջանում։ Սա պարբերաբար տեղի է ունենում։ Մենք սովորական աշխատանք ենք տանում», – ասել է ՌԴ փոխվարչապետը։

Նրա խոսքով՝ նոր բերքը ստուգվում է նաև սպառողների համար սպառնալիքների առկայության առումով․ «Մենք պետք է պաշտպանենք մեր սպառողներին Ռուսաստանում։ Նոր բերք է հասել, պետք է ստուգենք, թե ինչ է բերվում մեզ մոտ՝ կա՞ն արդյոք վնասատուներ կամ հիվանդություններ, ինչը կարող է սպառնալիք ներկայացնել և՛ սպառողների, և՛ մեր արտադրության համար։ Ակնհայտ է, որ ինչ-որ բան հայտնաբերվել է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՀՀ-ից դուրս գտնվող հայկական հուշարձանների համար պատասխանատվություն չե՞ք կրում. լարված քննարկում ԱԺ-ում

ՀՀ-ից դուրս գտնվող հայկական հուշարձանների համար պատասխանատվություն չե՞ք կրում. լարված քննարկում ԱԺ-ում Fri, 03 Jul …