Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

Հենց այս արժեքների շուրջ էլ պետք է կառուցենք Հայաստանի վաղվա օրը․ Ծառուկյան

Հենց այս արժեքների շուրջ էլ պետք է կառուցենք Հայաստանի վաղվա օրը․ Ծառուկյան

Thu, 04 Jun 2026 12:33:31 +0400


Նախընտրական ակտիվ շրջանը մոտենում է ավարտին։ Նոր Նորքի բնակիչների հետ հանդիպումը ևս մեկ անգամ հաստատեց, որ մարդիկ սպասում են լավ փոփոխությունների և պատրաստ են հունիսի 7-ին իրենց ձայնով նպաստել այդ փոփոխությունների իրականացմանը։

«Առաջարկ Հայաստանին» ծրագրում ներկայացված են մարդկանց կյանքին անմիջականորեն վերաբերվող լուծումներ՝ գույքահարկի կրկնակի կրճատում, նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակների բարձրացում, մինչև 3 մլն դրամի վարկային պարտավորությունների համաներում, ինչպես նաև անվճար կրթության և առողջապահության ապահովում։

Հունիսի 7-ին յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի ընտրելու, թե ինչպիսի երկիր է ցանկանում տեսնել վաղը՝ զարգացող ու կառուցող, խաղաղ ու համերաշխ, թե՞ շարունակվող բաժանարար գծերով և անհանդուրժողականությամբ լի։
Եթե ցանկանում ենք, որ մեր երկրում հաղթեն միասնությունը, փոխադարձ հարգանքն ու համերաշխությունը, ապա պետք է ակտիվորեն մասնակցենք ընտրություններին։

Պատահական չէ, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի առանցքում երաշխավորված խաղաղության, սոցիալական արդարության և ներքին համերաշխության գաղափարներն են։ Հենց այս արժեքների շուրջ էլ պետք է կառուցենք Հայաստանի վաղվա օրը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սպառնալիքներ՝ Հայաստանի նախկին եւ ներկա ղեկավարներին. Ալիեւը կանգ չի առնում

Սպառնալիքներ՝ Հայաստանի նախկին եւ ներկա ղեկավարներին. Ալիեւը կանգ չի առնում Wed, 07 Oct 2026 12:45:46 …