Շաբաթ , 31 Հոկտեմբերի 2026

Հիացած եմ ուժեղ, հետաքրքիր կին լրագրողներով

Հիացած եմ ուժեղ, հետաքրքիր կին լրագրողներով

Thu, 04 Jun 2026 13:41:49 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարություններով՝ անդրադառնալով կանանց ներգրավվածությանը հասարակական և քաղաքական գործընթացներում։

Նա նշել է, որ վերջին մեկ տարվա քաղաքական գործունեության ընթացքում առանձնահատուկ տպավորված է եղել Ազգային ժողովի կին ընդդիմադիր գործիչների, կին լրագրողների և իր քաղաքական թիմի կին անդամների ակտիվությամբ ու մասնակցությամբ։ Նրա գնահատմամբ՝ այդ փորձը ցույց է տալիս հայ կանանց ներուժը, որը, իր խոսքով, անհրաժեշտ է ավելի զարգացնել և խրախուսել։

Կարապետյանը նաև կարծիք է հայտնել, որ կանայք հաճախ ավելի լավ են պատկերացնում երեխաների և երիտասարդների կարիքները, ինչը, նրա համոզմամբ, կարևոր գործոն է հասարակական որոշումների կայացման գործընթացում։

Նա ընդգծել է, որ իր քաղաքական թիմը նպատակ ունի բարձրացնել կանանց դերը և նպաստել նրանց ավելի ակտիվ ու ազդեցիկ ներգրավվածությանը հասարակական կյանքում։

«Հիացած եմ Ազգային ժողովի կին ընդդիմադիր գործիչներով, ուժեղ, հետաքրքիր կին լրագրողներով, մեր թիմի ուժեղ կին անդամներով»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ալիեւը նոր խա՞ղ է խաղում

Ալիեւը նոր խա՞ղ է խաղում Fri, 30 Oct 2026 16:15:39 +0400 Ադրբեջանը չի ստորագրում խաղաղության …