Նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումների վերաբերյալ զեկույց է հրապարակվելու
Thu, 04 Jun 2026 14:32:25 +0400

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ասուլիսի ընթացքում հայտնել է, որ «Հայաստան» դաշինքի անունից մոտ օրերս նախատեսվում է հրապարակել զեկույցներ՝ կապված նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրված, իրենց գնահատմամբ, խախտումների հետ։
Նա անդրադարձել է նաև քարոզարշավի մեկնարկից ի վեր ընդդիմադիր քաղաքական ուժերի գրասենյակներում և ներկայացուցիչների բնակարաններում իրականացվող խուզարկություններին, ինչպես նաև դրանց հետևող ձերբակալություններին ու կալանավորումներին՝ նշելով, որ այդ գործընթացները պետք է դիտարկվեն համատեքստում։
Խուդոյանի խոսքով՝ առաջիկա զեկույցներում ներկայացվելու է իրադարձությունների հաջորդականությունը, ինչպես նաև իրավական և ոչ իրավական բնույթի հայտարարությունների վերլուծությունը՝ դրանց ազդեցության գնահատմամբ։ Նրա գնահատմամբ՝ այս գործընթացները, իր դիտարկմամբ, կարող են ազդել ընտրական մթնոլորտի վրա։
Փաստաբանը նշել է, որ այս հարցերով իրենք արդեն դիմել են միջազգային և տեղական դիտորդական կազմակերպություններին՝ ուշադրություն հրավիրելով ստեղծված իրավիճակի վրա։ Նրա խոսքով՝ նման միջամտությունը անհրաժեշտ է, որպեսզի ապահովվի քննչական մարմինների հաղորդակցության չեզոքությունը հանրային դաշտում։
Խուդոյանը հավելել է, որ համապատասխան գրություններ են ուղարկվել նաև պետական մարմիններին, այդ թվում՝ Հակակոռուպցիոն կոմիտե և Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Նրա փոխանցմամբ՝ ԿԸՀ-ից արձագանքել են՝ գրությունը փոխանցելով համապատասխան մարմիններին, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեի պատասխանը, փաստաբանի բնորոշմամբ, եղել է ընդհանուր ձևակերպումներով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր