Հինգշաբթի , 15 Հոկտեմբերի 2026

ՀՀ ղեկավարության մոտեցումը ոչ մեկի չի գոհացնում, ԵՄ-ին միանալու համար ՌԴ-ն չի վճարի․ Զախարովա

ՀՀ ղեկավարության մոտեցումը ոչ մեկի չի գոհացնում, ԵՄ-ին միանալու համար ՌԴ-ն չի վճարի․ Զախարովա

Thu, 04 Jun 2026 15:52:27 +0400


Ռուսաստանը չի պատրաստվում վճարել Հայաստանի՝ Եվրամիություն մուտք գործելու ճանապարհի համար, որը աջակցում է Կիևի ահաբեկիչներին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«ՀՀ ղեկավարության մոտեցումը, որով Երևանը մտադիր է նստել երկու աթոռի վրա, ոչ մեկին չի գոհացնում։ Ավելին, մենք մտադիր չենք վճարել Հայաստանի՝ Եվրամիություն մուտք գործելու ճանապարհի համար», – ասել է Զախարովան Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ՊՄՏՖ) շրջանակներում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։

Նա ընդգծել է, որ ԵՄ-ն բացահայտ թշնամական քաղաքականություն է վարում Ռուսաստանի և այլ երկրների նկատմամբ և աջակցում է Կիևի ահաբեկիչներին։

«Եվ ոչ միայն աջակցում է նրանց, այլև՝ ֆինանսավորում », – հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չի կարելի ողջ մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա․ Ալիև

Չի կարելի ողջ մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա․ Ալիև Fri, 02 Oct 2026 …