Հինգշաբթի , 25 Հունիսի 2026

Մոսկվան պատրաստ է նախկինի պես հարթակ տրամադրել Երևանին և Բաքվին

Մոսկվան պատրաստ է նախկինի պես հարթակ տրամադրել Երևանին և Բաքվին

Thu, 04 Jun 2026 18:15:07 +0400


Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։

Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։

«Ինչպես նախկինում, հիմա էլ պատրաստ ենք աջակցել Երևանին և Բաքվին տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակման, մարդասիրական հարցերի լուծման գործում, խաղաղության պայմանագրի ստորագրման համար նախապատրաստել ու տրամադրել ռուսական հարթակ»,- նշել է դիվանագետը:

Նրա խոսքով, 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած եռակողմ պայմանավորվածությունների համաձայն` Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված ջանքերին։

Բացի այդ, ըստ փոխնախարարի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափի զգալի ներուժը:

Գալուզինի խոսքով` այդ հարթակը կոչված է նպաստելու տարածաշրջանային խնդիրների լուծմանը հենց Հարավային Կովկասի պետությունների և նրանց հարևանների ուժերով՝ առանց արտաքին միջամտության:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Տունը հավաքած ենք պահում, հագուստը՝ պատրաստ». Ընդդիմադիրները պատրաստ սպասում են իրավապահներին

«Տունը հավաքած ենք պահում, հագուստը՝ պատրաստ». Ընդդիմադիրները պատրաստ սպասում են իրավապահներին Wed, 24 Jun 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով