Հրաժարվեք ծանուցումն առձեռն ստանալուց, ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց․ հորդոր՝ ՀՀ ժամանողներին
Thu, 04 Jun 2026 21:28:21 +0400

ՀՀ ԺԱՄԱՆՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
Հարգելի Հայաստանի Հանրապետություն ժամանող ՀՀ քաղաքացի հայրենակիցներ ռազմական ոստիկանության աշխատակիցների կամ այլ պաշտոնատար անձանց կողմից Ձեզ վարժական հավաքներին ներգրավվելու նպատակով օդանավակայանում կամ այլ ցանկացած ՀՀ սահմանային անցակետերում ծանուցում հանձնողներին ի պատասխան հրաժարվեք ծանուցումը առձեռն ստանալուց, ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց այդ թվում՝ նաև ծանուցումը ստանալուց հրաժարվելու վերաբերյալ արձանագրությունը ստորագրելուց, ինչպես նաև այդ պատրվակով Ձեր ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելու դեպքում հաղորդում ներկայացրեք ՀՀ ոստիկանություն զանգահարելով 1-02, ինչպես նաև կարող եք դիմել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ զանգահարելով 116 հեռախոսահամարով կամ փաստաբանի օգնությանը,
հաշվի առնելով ներքոնշյալ օրենսդրական կարգավորումները.
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝
քաղաքացին վարժական հավաքի կանչվում է իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի կողմից։
Նույն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն
սահմանված ծանուցումների իրականացումը, իրականացվում և կազմակերպվում են ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատների կողմից, այն էլ՝ պահեստազորում հաշվառված քաղաքացու հաշվառման վայրին կցված զինվորական կոմիսարիատի կողմից։
ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 8-ի թիվ 1174-Ն որոշման 10-րդ հոդվածի համաձայն՝ վարժական հավաքների կանչվում են զորամասերին կցագրված (նախորոշված) պահեստազորայինները, իսկ չկցագրված պահեստազորայիններից՝ համապատասխան զինվորական հաշվառական մասնագիտություններ (այսուհետ՝ ԶՀՄ) ունեցողները:
«Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝
Ռազմական ոստիկանությունը, օրենքին համապատասխան, ապահովում է՝ աջակցություն զինվորական կոմիսարիատներին զինապարտ քաղաքացիներին (…) զորահավաքային զինվորական ծառայության զորակոչելու (…) գործընթացում:
Փաստորեն, ՀՀ քաղաքացիները վարժական հավաքների կարող են կանչվել միայն հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի կողմից, ծանուցվելով ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատների կողմից:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը կարող է միայն զինկոմիսարիատներին վերը նշված գործողությունները իրականացնելուց ապահովել աջակցություն՝ այլ ոչ թե իրականացնել իրեն չվերապահված լիազորություններ:
Փաստաբան Վրեժ Խաչիկյանի էջից
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր