Էրլինգ Հոլանդը «Ռեալ» չի տեղափոխվի․ պաշտոնական
Thu, 04 Jun 2026 23:30:46 +0400

Խոսակցությունն այն մասին, որ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», իրականությանը չեն համապատասխանում։ Մարզկի հայրը՝ Ալֆի Հոլանդը եը գործակալը՝ Ռաֆայել Պիմենտան, պաշտոնապես հանդես են եկել հերքմամբ։ «Շատ գրավիչ պատմություն է, սակայն ճիշտ չէ»,- ասված է հայտարարության մեջ։ Ինչպես գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, այդպիսով պաշտոնապես հերքվեց այն խոսակցությունները, թե նորվեգացի հարձակվողը կարող ք փոխել ակումբը կամ որ արդեն գրեթե կնքված է գործարքը Հոլանդի՝ իսպանական «գրանդ» տեղափոխվելու հետ կապված։ Հիշեցնենք, որ Հոլանդի եւ «Մանչեսթեր Սիթիի» պայմանագիրը գործում է մինչեւ 2034 թվականը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր