Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Իշխանությունը հոգեվարքի նշաններ է ցույց տալիս

«Հրապարակ»․ Իշխանությունը հոգեվարքի նշաններ է ցույց տալիս

Fri, 05 Jun 2026 08:10:10 +0400


Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը ՔՊ-ում բուռն աժիոտաժ է առաջացրել։ Չնայած իշխանամերձ շրջանակների հաշվարկով Հանրապետության հրապարակում մոտ 20 հազար մարդ է եղել, սակայն, որոշ տեղեկություններով, ԱԱԾ-ն 40 հազարից ավելի թիվ է զեկուցել Նիկոլ Փաշինյանին։

Իշխանության ներսում հասկացել են, որ, չնայած տեւական ամիսներ իրենց ձեւավորած վախի մթնոլորտին եւ ընդդիմության հանրահավաքներին մասնակցողներին աշխատանքից հեռացնելու փաստերին, այնուամենայնիվ, ժողովրդի կամքը կոտրել հնարավոր չի եղել: Եվ եթե այսքանից հետո ընդդիմադիր մեկ ուժի հանրահավաքին այդքան մարդ է մասնակցում, ապա կարելի է պատկերացնել, թե միասնական ընդդիմության կազմակերպած փողոցային պայքարի հետեւանքն ինչ կարող է լինել։

Սրանով են պայմանավորված իշխանականների եւ նրանց ֆեյքերի անհանգիստ արձագանքը եւ այն, որ կեսգիշերին Փաշինյանն ուժայիններին հրահանգել է՝ լույսը չբացված, խուզարկություններ իրականացնել ընդդիմադիրների տներում։

Երեկ, առավոտյան արդեն հայտնի դարձավ, որ 50-ից ավելի ընդդիմադիրների մոտ խուզարկություններ են արվել։ 20-ից ավելի մարդ ձերբակալվել է: Ոմանք սա համարում են հոգեվարքի նշան` քվեարկությունից 2 օր առաջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լավ կլինի, որ դա լինի ոչ թե կոչի ու հրավերի ձեւով, այլ հստակ առաջարկի ու հանդիպման

Լավ կլինի, որ դա լինի ոչ թե կոչի ու հրավերի ձեւով, այլ հստակ առաջարկի ու …