Փաշինյանը պետք է պատասխան տա իր խոսքերի համար․ Լավրով

Փաշինյանը պետք է պատասխան տա իր խոսքերի համար․ Լավրով

Fri, 05 Jun 2026 12:00:44 +0400


Հայաստանի ղեկավարությունը «հարցը կտրուկ դրեց»՝ ընդունելով երկրի՝ ԵՄ-ին անդամակցության մասին օրենքը, և այժմ պետք է «պատասխան տա իր խոսքերի համար»։

Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովի խոսքով՝ Հայաստանն այժմ փորձություն է անցնում եվրամիության «կամ-կամ, ընտրիր» կլիշեով՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) կամ Եվրամիությանը (ԵՄ) անդամակցության վերաբերյալ։ Լավրովը հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչեցրած խոսքերը, ըստ որի՝ ինքը «պարտավոր է այլընտրանք առաջարկել», և Հայաստանի ժողովուրդը կորոշի։

Լավրովի խոսքով՝ եթե Երևանն արդեն ընդունել է ԵՄ-ին անդամակցության պաշտոնական մեկնարկի մասին օրենքը, դա նշանակում է, որ ՀՀ իշխանություններն իրենք են «հարցը կտրուկ դրել»։

«Եթե այդպես է, ապա պետք է ներկայացնել այդ այլընտրանքները և հանրաքվե անցկացնել, – ասել է Լավրովը,-Արդեն ընդունվել է օրենք, որն ազդարարում է պաշտոնական Երևանի շարժումը՝ դեպի ԵՄ անդամակցություն։ Եթե նման օրենք գոյություն ունի, ապա դու արդեն կտրուկ դրել ես այդ հարցը, բայց եկեք պատասխան տանք մեր խոսքերի և ժողովրդին ուղղված կոչի համար», – ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Էրդողանի հետ «լուսանկարի» համար ձերբակալել են

Էրդողանի հետ «լուսանկարի» համար ձերբակալել են Wed, 23 Sep 2026 16:00:55 +0400 Անկարայում ձերբակալել են…

19 րոպե ago

SMS ստացա՞ն. Ինչու՞ փոխնախարարը ՔՊ-ականների հետ բոյկոտեց արցախցիների հարցերով նիստը

SMS ստացա՞ն. Ինչու՞ փոխնախարարը ՔՊ-ականների հետ բոյկոտեց արցախցիների հարցերով նիստը Wed, 23 Sep 2026 15:41:49…

38 րոպե ago

Ում հրահանգով ՔՊ-ականները լքեցին դահլիճը

Ում հրահանգով ՔՊ-ականները լքեցին դահլիճը Wed, 23 Sep 2026 15:38:40 +0400 Այսօր «Հայաստան» խմբակցության անդամ…

41 րոպե ago

Ռուսներն էլի բնակավայր են գրավել

Ռուսներն էլի բնակավայր են գրավել Wed, 23 Sep 2026 15:30:35 +0400 Ռուսաստանի ԶՈւ-ն վերահսկողության տակ…

49 րոպե ago

Խարբերդի մանկատան նախկին տնօրենը` երեխայի ծեծի դեպքի մասին

Խարբերդի մանկատան նախկին տնօրենը` երեխայի ծեծի դեպքի մասին Wed, 23 Sep 2026 15:29:27 +0400 Latest…

50 րոպե ago

Ովքեր են ծնվել այսօր․ մի շարք հայտնի անուններ

Ովքեր են ծնվել այսօր․ մի շարք հայտնի անուններ Wed, 23 Sep 2026 15:15:41 +0400 Այսօր՝…

1 ժամ ago