ԱՆԻՖ-ի գործն ինչ եղավ, ԱՆԻՖ-ի․․․

ԱՆԻՖ-ի գործն ինչ եղավ, ԱՆԻՖ-ի․․․

Fri, 05 Jun 2026 11:55:19 +0400


Նախընտրական այս փուլում կատաղի աշխատում է հատկապես Քննչական կոմիտեն, նրանից գրեթե հետ չի մնում Հակակոռուպցիոնը, Գլխավոր դատախազն էլ ամեն ինչ անում է, որ այս երկուսի կողքին իր արժանի տեղն ունենա։ Ամեն օր իբրեւ թե ընտրակաշառքի դեպքեր են հայտնաբերում, մարդկանց են ձերբակալում ու կալանավորում՝ ամեն քայլով ի ցույց դնելով, որ գործադիրի դիկտատի տակ են եւ Նիկոլ Փաշինյանի անմիջական հանձնարարությամբ են գործում։

Իհարկե, իրավաբանները ծանոթանալով մեղադրանքներին, իրենց հրապարակած գաղտնալսումներին, հրապարակված հաղորդագրություններին հասկանում են, որ դրանց 99 տոկոսը կեղծ է, հորինված, իրավաբանության հետ կապ չունեցող։ Բայց դա չի արվում իրավաբանների, գրագետ հանրության համար։ Եւ նույնիսկ իրենց մեջքին կանգնած միջազգային կառույցներն ու օտարերկրյա դեսպանություններն են հասկանում, որ սրանք քաղաքական հետապնդումներ են, վերընտրվելու ուղղված ջանքեր, մրցակիցներին չեզոքացնելու, հանրությանն ապակողմնորոշելու փորձեր։

Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը չի էլ թաքցնում դա․ երեկ Մեծ բանավեճի ժամանակ նա՝ ի լուր աշխարհի, հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը երկար է նստելու, Ռոբերտ Քոչարյանն էլ նստելու է ընտրություններից անմիջապես հետո։ Քաղաքական հետապնդումն ուրիշ ինչ կերպ է լինում՝ երբ երկրի առաջին դեմքը, որն այս պահին արձակուրդի մեջ է եւ ընդամենը վարչապետի թեկնածու քննիչի ու դատարանի գործառույթ է իրականացնում, եթերում դատավճիռներ արձակում։

Ուստի երբ առավոտյան տեղեկացանք, որ գիշերը մի խումբ մարդիկ են ձերբակալվել բոլորովին չզարմացանք։ Ձերբակալվածների մեջ են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Պետգույքի կոմիտեի նախկին ղեկավար Արման Սահակյանը, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն ու նրա որդին։ Ամենահետքրքիրն այն է, որ ընտրություններից 2 օր առաջ Քննչական կոմիտեն հանկարծ հիշել է 2009-2016 թվականների 400 քառակուսի մետրանոց մի տարածքի պատմություն, որն օտարել են Բրյուսովի համալսարանից եւ մի 10 հոգով խմբակային հանցագործություն կատարել։ Քննչականն այդ գույքը 200 մլն դրամ է գնահատել եւ 7 հոգու ձերբակալելու որոշում կայացրել, կրկին՝ վաղեմությունն անցած վարույթով։ Ընդ որում, մեղադրանք է հարուցվել նաեւ Բրյուսովի համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանի՝ պաշտպանության նախկին նախարարի, Բրյուսովի համալսարանի պրոռեկտորների նկատմամբ։

Ռացիոնալ մտածող մարդիկ, անգամ եթե իրավաբան չեն, հարցեր կտան այս վայ-իրավաբաններին․
– Ինչու է այս գործը չի հարուցվել ավելի վաղ, այլ հարուցվել է հիմա՝ երբ ձեր պաշտոնավարումից անցել է 8 տարի։
– Ինչու է հաղորդագրություն տարածվում գործի հարուցման մասին հենց այսօր՝ ընտրություններից 2 օր առաջ։
– Գործը հարուցել եք՝ քննեք, պարզեք՝ ով է մեղավոր, ով ոչ, ինչու եք մարդկանց ձերբակալում 2009-2016 թվերին կատարված կամ չկատարված ինչ որ սեփականաշնորհման համար։
-Ինչպես է ստացվում, որ ձեր բոլոր վարույթների սուբյեկտները հակաիշխանական հայացքներ ունեցող մարդիկ են։ Երբ եք սկսելու 2018ից հետո տեղի ունեցած կոռուպցիոն հանցանքների, սեփականաշնորհումների, պետբյուջեից յուրացումների, անարդյունավետ ծախսերի, պետական պարտքը ավելացնող վարկերի եւ մանավանդ՝ ԱՆԻՖ-ի հետ կապված վարույթներ հարուցելու

Արեգ Մարգարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մոսկվայից կրկին մեղադրանքներ են հնչում Հայաստանի իշխանությունների հասցեին

Մոսկվայից կրկին մեղադրանքներ են հնչում Հայաստանի իշխանությունների հասցեին Tue, 22 Sep 2026 09:03:37 +0400 Հայաստանի…

10 րոպե ago

2 հակադիր կարծիք ու 2 հակոտնյա հանրություն

2 հակադիր կարծիք ու 2 հակոտնյա հանրություն Tue, 22 Sep 2026 09:00:09 +0400 Անկախության օրվա…

13 րոպե ago

«Հրապարակ». Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը

«Հրապարակ». Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը Tue, 22 Sep 2026 08:45:14 +0400 Կիրակի օրն…

28 րոպե ago

«Հրապարակ». Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը

«Հրապարակ». Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը Tue, 22 Sep 2026 08:15:05 +0400 Մենք…

58 րոպե ago

«Հրապարակ». Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են

«Հրապարակ». Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են Tue, 22 Sep 2026 08:10:43 +0400…

1 ժամ ago

«Հրապարակ». Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը

«Հրապարակ». Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը Tue, 22 Sep 2026…

1 ժամ ago