Ուրբաթ , 26 Հունիսի 2026

Կրեմլի արձագանքը Զելենսկու՝ Պուտինին ուղղված նամակին

Կրեմլի արձագանքը Զելենսկու՝ Պուտինին ուղղված նամակին

Fri, 05 Jun 2026 13:00:57 +0400


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս հնարավորություն չի ունեցել ծանոթանալու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բաց նամակին, սակայն Կրեմլում տեսել են այն, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այո, մենք տեսել ենք այն։ Նա այն հրապարակել է նախագահի մոտ ընթացող միջոցառման ժամանակ։ Նախագահը դեռևս հնարավորություն չի ունեցել ծանոթանալու դրան», – լրագրողներին ասել է Պեսկովը։

«Դրա մասին կզեկուցվի նախագահին Ուզբեկստանի նախագահի աշխատանքային այցի ավարտից հետո», – հավելել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովը նաև հայտարարել է, որ «եթե Զելենսկին ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, կարող է գալ Մոսկվա»։

«Զելենսկին կարող է գալ Մոսկվա ցանկացած պահի։ Նախագահ Պուտինը ասել է, որ եթե Զելենսկին ցանկանում է խոսել, կարող է գալ Մոսկվա և անել դա», – լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլում նկատել են Ուկրաինայի առաջնորդի կողմից Ռուսաստանի նախագահի հետ հանդիպելու առաջարկների աճը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, այս մասին «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստից հետո լրագրողներին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով