Հետամուտ ենք լինելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը․ Արցախի ԱԺ նախագահ

Հետամուտ ենք լինելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը․ Արցախի ԱԺ նախագահ

Fri, 05 Jun 2026 20:02:02 +0400


ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հուլիսի 7-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու Արցախի բռնազավթումից և Արցախի ժողովրդի բռնի տեղահանումից հետո՝ հայ ժողովրդի համար ճակատագրական ժամանակաշրջանում։ Այս ընտրությունների արդյունքները վճռորոշ նշանակություն կունենան Հայաստանի պետականության, ազգային անվտանգության և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար։

Մտահոգիչ է, որ նախընտրական շրջանում առողջ մրցակցությունը և քաղաքական տեսակետների ու ծրագրերի ազատ ներկայացումը վերածվել են հասարակության պառակտման, ատելության քարոզի և վարչական ռեսուրսների կիրառման գործընթացի՝ ուղեկցվելով քաղաքական հետապնդումներով, ընտրովի արդարադատությամբ և ընդդիմախոսների նկատմամբ ճնշումներով։ Այս ամենից զերծ չեն մնացել նաև արցախահայերը, որոնց նկատմամբ ատելության սերմանումն ու պառակտման նկրտումները շարունակվել և ավելի են սաստկացել։

Անընդունելի է ազգային ինքնության, պատմական հիշողության և հոգևոր արժեքների դեմ իրականացվող քաղաքականության քարոզչությունը, ինչպես նաև Արցախի հիմնախնդրի նսեմացումն ու ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից դուրս մղելու փորձերը։ Արցախի ժողովուրդը սեփական փորձով կրել է այս քաղաքականության ծանր հետևանքները։

Համոզված եմ, որ ինչպես այս ընտրություններին մասնակցող արցախահայությունը, այնպես էլ մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը տարբերում են ճշմարտությունը ստից, կեղծիքից ու աճպարարությունից, մեռելային լռությունը՝ իրական խաղաղությունից, օտարների ու թշնամիների նկատմամբ ծառայամտությունը՝ համագործակցությունից, տգետ արկածախնդրությունը՝ քաղաքականությունից, և հունիսի 7-ին կընտրեն այն քաղաքական ուժերին, որոնք կարող են կանգնեցնել աղետը և Հայաստանի Հանրապետության համար ապահովել իրապես խաղաղ ու արժանապատիվ ապագա:

Այսուհետ ևս բոլոր հնարավոր օրինական միջոցներով հետամուտ ենք լինելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ու մեր բնօրրան վերադառնալու, մեր պետականության վերականգնման իղձերի իրականացմանը:

Պատրաստակամ ենք Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունների հետ լիակատար համագործակցության՝ հանուն արցախահայության իրավունքների պաշտպանության, մեր ողջ ժողովրդի բարգավաճման ու Հայաստանի Հանրապետության զորացման։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պետական ինստիտուտները վերածվել են մեկ անձի քմահաճույքները սպասարկող օրգանների

Պետական ինստիտուտները վերածվել են մեկ անձի քմահաճույքները սպասարկող օրգանների Sat, 08 Aug 2026 23:45:26 +0400…

10 ժամ ago

«Աթլետիկոյի» հարձակվողը կարող է տեղափոխվել «Արսենալ»

«Աթլետիկոյի» հարձակվողը կարող է տեղափոխվել «Արսենալ» Sat, 08 Aug 2026 23:30:06 +0400 Մադրիդի «Աթլետիկոյի» եւ…

10 ժամ ago

Թվարժութային բորսաների նկատմամբ սանկցիաներ են կիրառել

Թվարժութային բորսաների նկատմամբ սանկցիաներ են կիրառել Sat, 08 Aug 2026 23:15:12 +0400 ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը…

10 ժամ ago

TRIPP-ը մոտ է իրականություն դառնալուն. Մարկո Ռուբիո

TRIPP-ը մոտ է իրականություն դառնալուն. Մարկո Ռուբիո Sat, 08 Aug 2026 22:45:22 +0400 Ամերիկայի Միացյալ…

11 ժամ ago

Արդյոք ամուսնացել են

Արդյոք ամուսնացել են Sat, 08 Aug 2026 22:30:24 +0400 Բրեդլի Կուպերն ու Ջիդի Հադիդը հնարավոր…

11 ժամ ago

Ալեքսանդր Դյուման, Կովկասը եւ հայերը

Ալեքսանդր Դյուման, Կովկասը եւ հայերը Sat, 08 Aug 2026 22:15:40 +0400 «Երեք հրացանակիրների», «Կոմս Մոնտե…

11 ժամ ago