Կիրակի , 9 Օգոստոսի 2026

Արաղչին պատմել է, որ հրաշքով ողջ է մնացել ամերիկա-իսրայելական հարվածներից

Արաղչին պատմել է, որ հրաշքով ողջ է մնացել ամերիկա-իսրայելական հարվածներից

Fri, 05 Jun 2026 20:30:12 +0400


Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատմել է, որ եղել է Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի գրասենյակում, այն օրը, երբ իսրայելա-ամերիկյան հարվածներից զոհվել է Խամենեին։

Նա այս մասին խոսել է «Ալ Մայադին» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, նրա խոսքերը փոխանցում է ԻԻՀ ԱԳՆ-ն։

Արաղչիի խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել Ժնևից վերադառնալուց մեկ օր անց, որտեղ բանակցություններ էին ընթանում։ Նա առավոտյան ժամանել է Խամենեիի գրասենյակ՝ հանդիպման արդյունքները և ռազմական գործողությունների սրումը քննարկելու համար։

«Շենքը, որտեղ մենք գտնվում էինք, հարձակման է ենթարկվե։ Շենքի մի մասը ավերվել է, բայց այն հատվածը, որտեղ մենք գտնվում էինք, մնացել է անվնաս», – ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը։

Արաղչին նշել է, որ պայթյունի ժամանակ ինքն ավելի շատ մտահոգված էր Գերագույն առաջնորդի անվտանգությամբ, քան իր։ Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Խամենեին հրաժարվել է ապաստարան գնալուց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պատերազմ չենք ուզում, բայց․․․Փեզեշքիանը նշեց Իրանի «կարմիր գծերը»

Պատերազմ չենք ուզում, բայց․․․Փեզեշքիանը նշեց Իրանի «կարմիր գծերը» Sat, 08 Aug 2026 11:00:03 +0400 Իրանի …