«Հատիսի բարձունքում խորհրդանշական 50․000-րդ կամավորի հավաստագիրը հանձնվեց Արամոյին

«Հատիսի բարձունքում խորհրդանշական 50․000-րդ կամավորի հավաստագիրը հանձնվեց Արամոյին

Fri, 05 Jun 2026 21:10:58 +0400


Քարոզարշավի վերջին օրը առանձնահատուկ խորհուրդ ունի։ Նման արձանագրմամբ է հանդես եկել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.

«Հատիսի բարձունքում սպասում ենք համազգային նախաձեռնության խորհրդանշական 50․000-րդ կամավորին՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արամոյին։

Այս բարձունքը դարձել է համախմբման յուրօրինակ խորհրդանիշ։ Այստեղ են եկել մարդիկ Հայաստանի ամենահեռավոր բնակավայրերից, Սփյուռքից և աշխարհի տարբեր մայրցամաքներից։ Նրանց միավորել է մեկ գաղափար՝ մասնակցել մի գործի, որը պատկանում է ամբողջ հայությանը։ Այստեղ յուրաքանչյուր մարդ զգում է, որ իր մասնակցությամբ թողնում է սեփական հետքը և դառնում մեծ պատմության մի մասը։

Կամավորներին հանձնվող հավաստագրերը պարզապես վկայագրեր չեն։ Դրանք հիշողություն են, պատասխանատվություն և հպարտություն։ Տարիներ անց այս մարդիկ իրենց զավակներին ու թոռներին պատմելու են, որ եղել են ազգային նշանակության այս նախաձեռնության մասնակիցները։

«Հատիսը» պարզապես նախագիծ չէ։ Այն հավատ է, հիշողություն և համախմբման գաղափար, որը միավորում է հայությանը։ Այդ պատճառով էլ կարևոր է, որ յուրաքանչյուր հայ իրեն զգա այս մեծ գործի մասնիկը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Զինծառայողները դատի են տվել Սուրեն Պապիկյանին

«Հրապարակ». Զինծառայողները դատի են տվել Սուրեն Պապիկյանին Sat, 13 Jun 2026 11:45:14 +0400 Վերջին 3 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով