Չեմ ուզում, ընդհանրապես, այս մարդու անունը լսել

Չեմ ուզում, ընդհանրապես, այս մարդու անունը լսել

Fri, 05 Jun 2026 21:35:36 +0400


«Հանրապետություն» կուսակցության նախագահ, քաղաքական թիմի նախընտրական ցուցակի առաջին համար Արամ Սարգսյանը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով:

Հիշեցնենք, որ երեկ Հ1-ից եթերում Արամ Սարգսյանի շեֆը` Նիկոլ Փաշինյանը բացահայտ հրահանգ իջեցրեց իր «խոնարհ ծառա» Զավենիչի վրա, որպեսզի վերջինս դիմում ներկայացնի ԿԸՀ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրանցումը կասեցվի:

Արամ Սարգսյանի նախկին թիմակից Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը «Հրապարակի» հետ զրույցում խոսելով իր նախկին թիմակից Արամի և Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժի դեմ նրա սկսած արշավի մասին, ասաց. «Ցավում եմ կատարվածի համար, ես 20 տարի է այդ մարդու հետ շփում չունեմ, միայն տարվա մեջ երկու անգամ Եռաբլուրում հանդիպում ենք իրար, բարևում ու վերջ, իսկ բարևն Աստծունն է: Վազգենի եղբայրն է, չեմ ուզում սրանից ավելի խոսել այդ մարդու մասին ու չեմ ուզում, ընդհանրապես, այս մարդու անունը լսել:

Ես Վազգենի զինակից ընկերն եմ, Վազգենը ուրիշ տեսակ էր: Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, ապա նրան չեն կարողանալու զրկել ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, քանի որ նախ նա չկա ցուցակում, և հետո իր թիմը վստահաբար երկու օրից վերցնելու է մեծամասնությունը և ձևավորելու է Կառավարություն: Դրանից հետո նոր Կարապետյանը վստահաբար դուրս է գալու ՌԴ և Կիպրոսի քաղաքացիությունից և դառնալու է Հայաստանի վարչապետը: Նիկոլը պարտված է արդեն: Նա այս տարիներին այնքան վնաս տվեց մեր ժողովրդին, որ էլ տեղ չկա նրան հանդուրժելու: Եթե անգամ նա կեղծիքներով ընտրվեց, հեղափոխություն է լինելու, և Նիկոլը հեռանալու է»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքիան ու Ադրբեջանը ռամածովային ԱԹՍ-ների համատեղ արտադրություն են սկսում

Թուրքիան ու Ադրբեջանը ռամածովային ԱԹՍ-ների համատեղ արտադրություն են սկսում Mon, 07 Sep 2026 20:00:43 +0400…

6 րոպե ago

Թուրքերի պահանջը փոխանցեց Պուտինին․ Հույս ունի` իրենք իրար մեջ այդ հարցը կլուծեն

Թուրքերի պահանջը փոխանցեց Պուտինին․ Հույս ունի` իրենք իրար մեջ այդ հարցը կլուծեն Mon, 07 Sep…

6 րոպե ago

ԲԴԽ-ն դադարեցրել է Վիգեն Քոչարյանի լիազորությունները

ԲԴԽ-ն դադարեցրել է Վիգեն Քոչարյանի լիազորությունները Mon, 07 Sep 2026 19:43:35 +0400 Վճռաբեկ դատարանի քաղաքացիական…

23 րոպե ago

ՌԴ-ն բյուջեի գրեթե կեսը ծախսում է պատերազմի վրա․ ռեկորդային թվեր

ՌԴ-ն բյուջեի գրեթե կեսը ծախսում է պատերազմի վրա․ ռեկորդային թվեր Mon, 07 Sep 2026 19:30:33…

36 րոպե ago

Ես չեմ համագործակցում ինչպես գործակալների, այնպես էլ ազգային անվտանգությամբ չզբաղվող ծառայության հետ

Ես չեմ համագործակցում ինչպես գործակալների, այնպես էլ ազգային անվտանգությամբ չզբաղվող ծառայության հետ Mon, 07 Sep…

51 րոպե ago

Կոտրել են մայրաքաղաքի վարչակազմի տվյալների բազան

Կոտրել են մայրաքաղաքի վարչակազմի տվյալների բազան Mon, 07 Sep 2026 19:00:53 +0400 Ցանցահենները կոտրել են…

1 ժամ ago