Կիրակի , 18 Հոկտեմբերի 2026

Չեմ ուզում, ընդհանրապես, այս մարդու անունը լսել

Չեմ ուզում, ընդհանրապես, այս մարդու անունը լսել

Fri, 05 Jun 2026 21:35:36 +0400


«Հանրապետություն» կուսակցության նախագահ, քաղաքական թիմի նախընտրական ցուցակի առաջին համար Արամ Սարգսյանը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով:

Հիշեցնենք, որ երեկ Հ1-ից եթերում Արամ Սարգսյանի շեֆը` Նիկոլ Փաշինյանը բացահայտ հրահանգ իջեցրեց իր «խոնարհ ծառա» Զավենիչի վրա, որպեսզի վերջինս դիմում ներկայացնի ԿԸՀ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրանցումը կասեցվի:

Արամ Սարգսյանի նախկին թիմակից Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը «Հրապարակի» հետ զրույցում խոսելով իր նախկին թիմակից Արամի և Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժի դեմ նրա սկսած արշավի մասին, ասաց. «Ցավում եմ կատարվածի համար, ես 20 տարի է այդ մարդու հետ շփում չունեմ, միայն տարվա մեջ երկու անգամ Եռաբլուրում հանդիպում ենք իրար, բարևում ու վերջ, իսկ բարևն Աստծունն է: Վազգենի եղբայրն է, չեմ ուզում սրանից ավելի խոսել այդ մարդու մասին ու չեմ ուզում, ընդհանրապես, այս մարդու անունը լսել:

Ես Վազգենի զինակից ընկերն եմ, Վազգենը ուրիշ տեսակ էր: Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, ապա նրան չեն կարողանալու զրկել ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, քանի որ նախ նա չկա ցուցակում, և հետո իր թիմը վստահաբար երկու օրից վերցնելու է մեծամասնությունը և ձևավորելու է Կառավարություն: Դրանից հետո նոր Կարապետյանը վստահաբար դուրս է գալու ՌԴ և Կիպրոսի քաղաքացիությունից և դառնալու է Հայաստանի վարչապետը: Նիկոլը պարտված է արդեն: Նա այս տարիներին այնքան վնաս տվեց մեր ժողովրդին, որ էլ տեղ չկա նրան հանդուրժելու: Եթե անգամ նա կեղծիքներով ընտրվեց, հեղափոխություն է լինելու, և Նիկոլը հեռանալու է»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քաղաքական հեղինակություն եւ օտարերկյա շահեր․ Գերմանիայում լոբբինգի եւ Հայաստանի համար դասերի մասին

Քաղաքական հեղինակություն եւ օտարերկյա շահեր․ Գերմանիայում լոբբինգի եւ Հայաստանի համար դասերի մասին Sat, 17 Oct …