ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնեցրել են հրադադարը ԶԱԷԿ-ի տարածքում
Fri, 05 Jun 2026 21:30:57 +0400

Զապորոժիեի Ատոմային էլեկտրակայանի (ԶԱԷԿ) տարածքում, ՄԱԳԱՏԷ-ի միջնորդությամբ, հաստատվել է ժամանակավոր տեղային հրադադար՝ մարտական գործողությունների ընթացքում վնասված 750 կՎ Դնեպրովսկայա էլեկտրահաղորդման գծի վերանորոգման համար:
Այս մասին հայտարարվել է ընկերության սոցիալական ցանցերի էջերում:
Տեղեկատվության համաձայն՝ վերականգնողական աշխատանքները կսկսվեն տարածքը ականազերծելուց հետո և ուղղված են միջուկային վթարի ռիսկի նվազեցմանը:
Ներկայումս «Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը» հույսը դնում է միայն մեկ 330 կՎ էլեկտրահաղորդման գծի վրա, որը վերջին շաբաթներին բազմիցս անջատվել է:
ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով՝ սա ԶԱԷԿ-ի տարածքում Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից համաձայնեցված վեցերորդ հրադադարն է 2025 թվականի վերջից ի վեր:
Գործող հրադադարի շուրջ բանակցությունները տևել են մի քանի շաբաթ:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր