Չորեքշաբթի , 9 Սեպտեմբերի 2026

Ինչ են բռնագանձելու Հրազդանի նախկին քաղաքապետից

Ինչ են բռնագանձելու Հրազդանի նախկին քաղաքապետից

Sat, 06 Jun 2026 11:42:36 +0400


ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․

«Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է:
Վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.
Երևան քաղաքում գտնվում 2 բնակարան:
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակելի տան 80%-ը:
Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր գյուղում գտնվող 2 հողամաս:
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող բնակելի տան 10%-ը:
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող բնակելի տան 81%-ը:
Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում գտնվող 1 անշարժ գույքի 82%-ը:
Ավտոմեքենաների տեխզննում իրականացնող ընկերության 50% մասնակցությունը:
«RANGE ROVER SPORT SC 4.2» մակնիշի և «MERCEDES-BENZ S550» մակնիշի տրանսպորտային միջոցները:
Երկու անշարժ գույքի և մեկ տրանսպորտային միջոցի բռնագանձման անհնարինությամբ պայմանավորված դրանց արժեքը՝ 25 միլիոն 18 հազար դրամ:
85 միլիոն 430 հազար դրամ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լոնդոնում գտնվող 35,75 մլն ֆունտ ստեռլինգով գնված «Խամենեիի բնակարանները» վաճառքի են հանվել

Լոնդոնում գտնվող 35,75 մլն ֆունտ ստեռլինգով գնված «Խամենեիի բնակարանները» վաճառքի են հանվել Sun, 06 Sep …