Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

Ինչու են ձերբակալել օրենքով գող Բջեին

Ինչու են ձերբակալել օրենքով գող Բջեին

Sat, 06 Jun 2026 12:45:32 +0400


ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ԱԱԾ-ից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Վ.Հ.-ն, ով հայտնի է «գող Բջե» կեղծանունով՝ օգտագործելով իր անօրինական ազդեցությունը՝ «Տեցիկ» կեղծանունով հայտնի Ա.Հ.-ի կողմից դիմելուց հետո, վերջինիս և «Գոջո» կեղծանունով հայտնի Ս.Պ.-ի միջև առաջացած մասնավոր հարցը պետության սահմանած վարքագծի համապարտադիր կանոններին և դրանց իրացման իրավաչափ ձևերին չհամապատասխանող եղանակներով լուծելու նպատակով՝ Ա.Հ.-ին հրահանգել է՝ նախկինում քրեական վարույթների շրջանակում քրեական ենթամշակույթ կրող անձանց վրա ցուցմունքներ տալու համար Ս.Պ.-ին ճանաչել որպես վարկաբեկված, պատվազուրկ անձ և պատժել:

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վ.Հ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և Ա.Հ.-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասի (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը):

Վերջիններս ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:

Վ.Հ.-ի և Ա.Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դատավորը մերժեց «Հայրենիք»-ի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը

Դատավորը մերժեց «Հայրենիք»-ի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը Sat, 24 Oct 2026 21:59:17 +0400 …