3 թիվը POLO բրենդն ասոցացնում է թիմի լավագույն խաղացողի հետ. սրանք վախեցած են նաեւ այդ մայկաներից

3 թիվը POLO բրենդն ասոցացնում է թիմի լավագույն խաղացողի հետ. սրանք վախեցած են նաեւ այդ մայկաներից

Sun, 07 Jun 2026 08:16:01 +0400


POLO Ralph Lauren 3

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարածեց մի հայտարարություն, որ թվում էր, թե ֆուլ զառանցանքն է։ Այսպիսով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արգելում է ընտրական գործընթացում ներգրավված քաղաքացիներին՝ հանձնաժողովի անդամներին, տեխնիկական սարքավորման մասնագետներին, վստահված անձանց, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, դիտորդներին, հագնել հագուստ, որի վրա կլինի որեւէ թիվ, որը կասոցացվի ընտրություններին մասնակից որեւէ ուժի հետ։
Կարդում ես ու ասում ես՝ կակոյ բրեդ։ Չէ, բայց սա կակոյ բերդ չի։

Polo Ralph Lauren-ը ունի շատ հայտնի եւ շատ տարածված բլուզների եւ մայկաների շարք, որոնց վրա 3 համարն է։ Սա POLO-ի հայտի շարքն է եւ 3 թիվը բրենդն ասոցացնում է թիմի լավագույն խաղացողի հետ։
Ու հիմա սրանք, բոժե մոյ, վախեցած են նաեւ այդ մայկաներից ու ԿԸՀ-ն մի ահասրասուռ հայտարարություն է տարածում։

Բայց էդպես լավ չի, մեռաք դրսից եկող մեր հայրենակիցներին ահաբեկելով, որ կտանեք վարժանքների, կկալանավորեք, երկրից հետ չեք թողնի, էս երկար-բարակ ահաբեկումների փոխարեն ինքնաթիռը օդում խփեք՝ պրծեք։
Հա, մոռացա, մեկ էլ հայտարարություն տարածեք, որ արգելվում է ընտրական տեղամասում 3 անգամ իրար հետեւից փռշտալը։ Այ,16 անգամ փռշտալ կարելի է։
Լավ, ես գնացի քվեարկելու։

Նաիրա Զոհրաբյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Օկուպացված Արցախում այժմ 100 հազար մա՞րդ է ապրում․ ինչ է պնդում Հաջիևը

Օկուպացված Արցախում այժմ 100 հազար մա՞րդ է ապրում․ ինչ է պնդում Հաջիևը Fri, 11 Sep…

12 րոպե ago

Ովքե՞ր են պայքարելու Արթիկի քաղաքապետի պաշտոնի համար

Ովքե՞ր են պայքարելու Արթիկի քաղաքապետի պաշտոնի համար Fri, 11 Sep 2026 14:45:16 +0400 Հոկտեմբերի 25-ին…

26 րոպե ago

#Ուղիղ․ Որտե՞ղ է ձևավորվում իրական օրակարգը. «Հայկական օրակարգ»-ի քննարկում

#Ուղիղ․ Որտե՞ղ է ձևավորվում իրական օրակարգը. «Հայկական օրակարգ»-ի քննարկում Fri, 11 Sep 2026 14:30:44 +0400…

41 րոպե ago

Ռուսական բանակը ևս 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել

Ռուսական բանակը ևս 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել Fri, 11 Sep 2026 14:30:40 +0400…

41 րոպե ago

Ինչ է առաջարկել Ուզբեկստանի նախագահը Փաշինյանին

Ինչ է առաջարկել Ուզբեկստանի նախագահը Փաշինյանին Fri, 11 Sep 2026 14:07:35 +0400 Ուզբեկստանը Հայաստանին առաջարկել…

1 ժամ ago

Իսրայելի հարվածից հետո Լիբանանում երկրաշարժ է տեղի ունեցել

Իսրայելի հարվածից հետո Լիբանանում երկրաշարժ է տեղի ունեցել Fri, 11 Sep 2026 14:00:20 +0400 Լիբանանի…

1 ժամ ago